«Առաջին լրատվական»-ի «Մամուլի հետ սուրճ» հաղորդման այսօրվա հյուրն է լրագրող, «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի մամլո պատասխանատու Կարինե Քալանթարյանը:
Մեր զրուցակցի կարծիքով՝ լրատվական դաշտը կարգավորման խնդիր ունի. «Պետք է տարբերել դեղին և դասական մամուլը: Իսկ որպեսզի չճշտված տեղեկություն չհրապարակվի, իրավասու մարմինները պետք է լրատվամիջոցից շուտ հրապարակեն ճշգրիտ տեղեկությունը: Թափանցիկ աշխատանքը միշտ խոչընդոտում է կեղծ լրատվությանը»:
Ինչ վերաբերում է նոր իշխանությունների կողմից աուդիտ անցկացնելուն, Կարինե Քալանթարյանն ասաց. «Աուդիտը սխալները վերացնելու համար է: Եթե դա օրենքի շրջանակներում է կատարվում և ինչ-որ քինախնդրության, վրեժխնդրության և այլ «խնդրությունների» պատճառով չի լինում, ապա օրինական է, այո՛, պետք է ստուգվի»:
Մեր զրուցակիցը կարծում է, որ ՀՀԿ-ում կան փայլուն մասնագետներ, և թերահավատ է, որ այս Ազգային ժողովը կունենա ընդդիմություն. «Բայց կուզեի, որ իրենք ոչ թե «Մերժիր Նիկոլին» շարժում սկսեին, այլ մի նոր բան մտածեին»:
Ամբողջությամբ՝ տեսանյութում:









































