ԱՄՆ Օհայո նահանգում բնակվող Ամանդա Քոքսը մորից սուրբծննդյան կապկցությամբ ակնթարթային վիճակախաղի տոմս է նվեր ստացել: Կյանքում առաջին անգամ խաղալով՝ նա խոշոր մրցանակ է շահել, հաղորդում է UPI-ն:
Աղջիկն ասել է, որ չի սպասել տոնին, մաքրել է պաշտպանիչ շերտը և 20 հազար դոլար շահել:
Այդ գումարով նա ծրագրում է վճարել ուսման համար: Բացի այդ, կինը չի բացառում, որ գումարի մի մասով նոր ավտոմեքենա կգնի:
https://www.instagram.com/p/BriNt5rlWgk/?utm_source=ig_embed











































