Ցանկում ընդգրկվել են 15 կոմպոզիցիաներ, այդ թվում՝ Քենդրիկ Լամարի All The Stars-ը և Լեդի Գագայի Shallow-ը:
Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է սաունդթրեյքերի կարճ ցանկը, որոնք այս տարի կշարունակեն պայքարը հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակի համար: Ցանկը բաղկացած է 15 կոմպոզիցիաներից, որոնց թվում են «Աստղ է ծնվել» ֆիլմից Լեդի Գագայի Shallow-ը և Էմիլի Բլանթի երկու երգերը «Մերի Փոփինսը վերադառնում է» ժապավենից:
Ցանկում ընդգրկվել են նաև Իոնսի և Թրոյե Սիվանի Revelation, Դոլի Փարթոնի Girl In the Movies, Առլիսայի We Won’t Move, Թոմ Յորքի Suspirium, Շադեի The Big Unknown ստեղծագործությունները:
Ցանկում ընդգրկված կոմպոզիցիաներից միայն 5-ը կդառնան թեկնածուներ և պայքարը կշարունակեն մրցանակի համար: Առաջատարներին Ամերիկյան կինոակադեմիան կհայտարարի հունվարի 22-ին: Իսկ Օսկարի մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա փետրվարի 24-ին:









































