ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Տիեզերական ուժերի ղեկավարություն ստեղծելու վերաբերյալ։ Այդ մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ՝ գրում է korrespondent.net-ը։
«Գերագույն գլխավոր հրամանատարի իմ իրավունքին համապատասխան և պաշտպանության նախարարի ու շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավարի հետ համաձայնեցմամբ ես հրամայում եմ ստեղծել Միացյալ Նահանգների Տիեզերական ուժերի ղեկավարություն՝ որպես միասնական ռազմական ղեկավարություն»,- ասվում է փաստաթղթի մեջ։
Նոր կառույցի պատասխանատվության ոլորտին Թրամփը վերագրում է «տիեզերքին վերաբերող պարտավորություններ, որոնք նախկինում վերաբերում էին ԱՄՆ ռազմավարական հրամանատարությանը»։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ 13 հազար մարդուց բաղկացած տիեզերական ստորաբաժանման ստեղծումը կտևի մոտ 5 տարի և երկրի բյուջեի համար կարժենա 13 մլրդ դոլար։









































