Կալիֆորնիայի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է պահել ստորին դատարանի՝ iPhone-ի սեփականատերերի մասնակցությամբ մահացու պատահարի վերաբերյալ կայացրած վճիռը։ Ավելի վաղ՝ մահացածների ընտանիքը բողոքել էր, որ հեռախոսը կարող էր լինել մահվան պատճառը՝ գրում է BBC-ն։
Դեռ այս տարվա մայիսին դատարանը որոշել էր, որ Apple-ը մահացածների հանդեպ պատասխանատվություն չի կրում, սակայն զոհվածների հարազատները դիմել էին վերաքննիչ դատարանը։
Դեպքը տեղի է ունեցել 2014 թվականին, երբ Կալիֆորնիայի բնակիչ Գարեթ Վիլհելմը, ով ենթադրաբար այդ պահին խոսելիս է եղել iPhone-ով, վթարի է ենթարկվել իր մեքենայով։ Նրա հետ մահացել է նաև իր ընկերուհին, ում հարազետների կարծիքով դեպքի պատճառ է դարձել Apple-ը։










































