Monday, 22 06 2026
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր

«Խայտառակ կրկնություն. ՀՀ դատավորը ՀՀ դրոշը թևատակն արած գնալու է ռազմաբազայի տարածք՝ դատավարություն իրականացնելու»

Դեկտեմբերի 2-ին Գյումրիում վաղ առավոտյան ծեծելով դաժանորեն սպանված 57-ամյա կնոջ սպանության գործով կալանավորված մեղադրյալը դեռևս գտնվում Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում: Ռուսական կողմը նրան հայ իրավապահներին չի հանձնում։ Ավելին՝ առ այսօր չի հրապարակվում նաև նրա անունը։

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածն ասում է, որ «Ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրության կիրառմամբ»:

Իսկ Ռուսաստանի իշխանությունները, օրինակ, Պերմյակովի դեպքում, հղում անելով ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածին, պնդում են, որ ՌԴ քաղաքացին, որը գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության տակ, չի կարող հանձնվել այլ պետության։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի դիրքորոշման համաձայն՝ թե՛ 1995 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագիրը և թե՛ դրան հաջորդող այլ համաձայնագրեր հստակ ենթադրում են, որ 102-րդ ռազմակայանը տեղակայված է Հայաստանի Հանրապետության տարածքում, և որևէ տեղ որևէ նշում չկա այն մասին, որ ռազմակայանը Ռուսաստանի Դաշնության տարածք է: Այսինքն՝ հանցագործության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինվորականը ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի տարածքում է, հետևաբար ՌԴ Սահմանադրության արգելքը չի տարածվում նրա վրա:

102-րդ ռազմակայանում ռուսաստանյան օրենսդրությունը գործում է ճիշտ այնքան, որքան դա ամրագրված է միջպետական համաձայնագրերով: Իսկ համաձայնագրերով, ինչպես նշվեց, հստակ ամրագրված է, որ տվյալ գործը պետք է գտնվի հայաստանյան իրավապահների իրավասության տակ:

Փաստաբան Նորայր Նորիկյանի խոսքով, սակայն, Հայաստանում գերական պետք  է համարվի կնքված համաձայնագիրը, այլ ոչ թե ՌԴ Սահմանադրությունը։ «Նույն խայտառակ իրավիճակն է, ինչ Պերմյակովի դեպքում։ Ես գրեթե համոզված եմ, որ ռուսական կողմը հայկական կողմին չի հանձնելու ռուս զինծառայողին, թեև ֆորմալ առումով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով, այդուհանդերձ քրգործի վարույթը գտնվում է մեր իրավապահների վարույթում, բայց կա ողջամիտ կասկած, որ տվյալ անձը, ով մեղադրվում է կնոջ սպանության մեջ, չի հանձնվի հայկական կողմին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Նորիկյանը՝ հավելելով. «Մենք ունենալու ենք նույն պատկերը, երբ ՀՀ դատավորը ՀՀ դրոշն ու հիմնը թևատակն արած գնալու է ռուսական ռազմաբազայի տարածք, այնտեղ իրականացնելու է դատավարություն, ինչպես եղավ Պերմյակովի դեպքում։ Իսկ դատավարությունից հետո պատժի կրման հետագա հարցը կրկին կարգավորվելու է ՌԴ օրենսդրությամբ, և տվյալ անձը պատիժը չի կրելու Հայաստանում։ Սա շատ մտահոգիչ կրկնություն է»։

Նորայր Նորիկյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները 2015 թվականի հունվարյան ոճրագործությունից հետո պարտավոր էին համապատասխան իրավական փոփոխությունների ենթարկել ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրերը և պահանջները համապատասխանեցնել այնպես, որ նման դեպքերում տարընթերցումների անհրաժեշտություն չլիներ։ «Ինձ համար անհասկանալի է, որ ինքնիշխան պետության տարածքում ՌԴ Սահմանադրության որևէ հոդված կարող է մեջբերվել  և դոմինանտ դեր ունենալ՝ այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ ամրագրված է, որ ՀՀ տարածքում հանցագործություն կատարած անձինք ենթակա են պատասխանատվության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Փաստաբանի համար հասկանալի չէ, թե ինչու են իշխանությունները լռում այս դեպքում: «Լռության պատճառները ինձ համար հասկանալի չեն, բայց կարծում եմ, որ ՀՀ իրավապահները պետք  է հստակ դիրքորոշում հայտնեն և պարզաբանեն, թե ինչն է խնդիրը, որ նշված անձը չի գտնվում ՀՀ իրավապահ մարմինների հսկողության ներքո, և ինչպես պետք  է իրականացվի այս քրեական հետապնդումը»,- եզրափակեց Նորայր Նորիկյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում