Բրիտանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Մեգան Մարքլի 74-ամյա հայրն անձնական նամակով դիմել է Եղիսաբեթ II թագուհուն: Նամակում Թոմաս Մարքլը թագուհուն խնդրում է օգնել վերականգնել հարաբերությունները Սասեքսի դքսուհու հետ, որի հետ ինքն արդեն յոթ ամիս է չի շփվում:
«Վերադարձրե՛ք դստերը հորը: Բոլոր ընտանիքները՝ թագավորական կամ հասարակ, միանման են, և հարազատները պետք է միասին լինեն, ինչպես նաև միասին նշեն Սուրբ ծնունդը»,-հայտարարել են Թոմասի բարեկամները, որոնք տեսնում են, թե որքան է տառապում տղամարդը՝ դստեր հետ շփում չունենալու պատճառով:
Թագավորական աղբյուրն ասել է, որ Նորին մեծությունը դքսուհուն մի քանի օգտակար խորհուրդ կարող է տալ:
![]()







































