Tuesday, 30 06 2026
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին

Արցախում սերժսարգսյանական մնացորդային վարչակազմի հարատևումը լրջագույն սպառնալիք է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախում բնակվող քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

https://hetq.am/static/articles/02/87/13/l-IRQbWPpt4F.jpg

–  Պարոն Քանանյան, Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները բուռն մեկնաբանությունների տեղիք են տալիս։ Որպես Արցախում բնակվող քաղաքագետ՝ ինչպե՞ս եք գնահատում դրանք։

Երևանում հեղափոխությունից հետո իշխանության եկած կառավարությունը պետք է հստակորեն գիտակցեր, որ Արցախում որևէ տեսքով սերժսարգսյանական մնացորդային վարչակազմի հարատևումն ինքնին լրջագույն սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության համար։ Անթույլատրելի է միասնական ռազմաքաղաքական և պետաիրավական տարածությունում համատեղել ծագումնաբանորեն միմյանց հակոտնյա իշխանական համակարգերը։ Որչափ էլ Հայաստանի նոր իշխանությունը կաշկանդված լինի նախորդ ապապետական վարչակազմերից ժառանգած «երկու հայկական պետությունների» թատրոնի անհեթեթ բեմականացմամբ, Արցախը չափազանց կարևոր և առանցքային գոտի է՝ կեղծանկախական խաղերին տրվելու թույլատրելիության տեսանկունից։ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն հաջորդած քսան օրերի ընթացքում Արցախի մարզի իշխանությունները մատնված էին կատարյալ խուճապի, քանզի քաղաքական ակներև տրամաբանությամբ նրանց «օրերը» պետք է հաշված լինեին։ Մարզպետ Բակո Սահակյանը հուսահատ ճիգեր էր գործադրում Երևան մայրաքաղաքի նոր վերադասին  հաճոյանալու և անվերապահ հպատակությունը ցուցադրելու համար։ Սա հատկապես ցայտուն է դարձել այս տարվա հունիսի սկզբներին՝ Ստեփանակերտի ավտոկայանի շուրջ բազմօրյա բողոքի ցույցի ժամանակ, որը, ինչպես հայտնի է, ծագել է Բակո Սահակյանի իշխանության տարիներին երկրում արմատացած ուժային կառույցների սանձազերծած բռնությունների շղթայի դեմ հանրային բողոքի պոռթկումից։ Սակայն, թերևս վաղաժամ համարելով միջամտել արցախյան ներքին վարչարարական հարցերին, Նիկոլ Փաշինյանը հեղինակավոր հայաստանյան քաղաքական գործչի կարգավիճակով դիմեց Ստեփանակերտի գլխավոր փողոցը օրերով շրջափակած ցուցարարներին՝ խնդրելով նրանց ցրվել և վստահություն ընծայել Բակո Սահակյանի՝ հրատապ ժողովրդավարական և հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու և տարիների ընթացքում քաղաքացիների նկատմամբ ապօրինի բռնություններով առանձնապես աչքի ընկած ուժայիններին աշխատանքից ազատելու և քրեական պատասխանատվության ենթարկելու խոստմանը։ Ավելին՝ Հայաստանի վարչապետը Արցախի մարզ պարբերաբար կատարած այցելությունների ժամանակ հրապարակային աջակցության նշաններ է ցուցաբերել անձամբ Բակո Սահակյանին՝ անուղղակիորեն հասկացնելով, թե վերջինս պաշտոնավարելու է ընդհուպ մինչև երրորդ ապօրինի ժամկետի վերջը՝ 2020 թվականը։ Արցախյան հասարակությունը ակամա ի գիտություն է ընդունել պաշտոնական Երևանի այսպես մեկնաբանված կեցվածքը և իր ներփակ բնույթի ու մարզում ձևավորված ապաքաղաքական մշակույթի ազդեցության ներքո գործնականում կորցրել է մինչև 2020 թվականը մարզում որևէ էական բարեփոխում տեսնելու հույսը։

Ի տարբերություն զգուշավոր, որոշակիորեն հանդուրժող և պատրաստակամ նոր հեղափոխական կառավարության՝ Հայաստանի ապապետական նախկին վարչակազմի ներկայացուցիչները և Հայաստանի նկատմամբ գաղութատիրական նկրտումներով աչքի ընկնող արտաքին գերտերության գործակալները հոգեբանորեն անկայուն Բակո Սահակյանին և նրա շուրջը խմբված ուժայիններին սկսել են սին հույսեր ներշնչել, թե Արցախի ձևականորեն անկախ կարգավիճակը թույլ է տալիս անտեր մնացած ստեփանակերտյան վերնախավին ձեռք բերել արտահայաստանյան քաղաքական հովանավորներ և դիմադրել Երևանի՝ Արցախում ևս  բարեփոխումների իրական գործընթացի մեկնարկը տեսնելու բնական ցանկությանը։ Քաղաքական հեռատեսությամբ և մտավոր կարողություններով առանձնապես աչքի չընկնող Արցախի ներկայիս մարզպետի շրջանակը մտախանգարմունքի հակառակ բևեռում է հայտնվել և սակավ երևացող արտաքին, բայց լկտիության աստիճանի հասնող ոչ հրապարակային քայլերով սկսել է արտաքուստ սադրած դիմադրությունը, որին էլ մեղմ ակնարկի տեսքով ընտրարշավի ելույթներից մեկում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը։ Ցավոք, միայն դեկտեմբերին նա սեփական փորձառությամբ ըմբռնել է, որ Բակո Սահակյանի շուրջը հավաքված ուժայինների և տնտեսական հանցագործների հակապետական խմբակն անգիտակցաբար անցել է հանդուրժելիության վերջին սահմանագիծը և պետք է անմիջական և խիստ զսպման ենթարկվի։ Ընդ որում, ուրախալի է, որ ի հեճուկս տեղեկատվական դաշտում հարուցած արհեստական աղմուկի՝ շատ քչերն են անդրադարձել ստեղծված մերձճգնաժամային իրավիճակի՝ ներկայումս, հուսամ, հաղթահարված լրջությանը։

–  Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի տեղափոխումն այլ պաշտոնի ներքին հրամայակա՞ն էր, թե՞ Հայաստանի իշխանությունների հրահանգով է եղել։  Խոսակցություններ կան, որ տեղի ունեցողը քաղաքական ենթատեքստ ունի։ Արդյո՞ք այդպես է։

Հաշվի առնելով Լևոն Մնացականյանի՝ Արցախի նախկին ՊԲ գլխավոր հրամանատար լինելու հանգամանքը՝ ճիշտ եմ համարում որոշ փակագծեր չբացել։ Արցախյան առաջին պատերազմում նրա ունեցած վաստակն անուրանալի է, բայց որպես ՊԲ հրամանատար՝ նա պետք է իր չափով պատասխանատվություն կրի բանակում ցայսօր տիրող բազմաթիվ անհանդուրժելի կոռուպցիոն երևույթների համար, որոնց մեջ նրա անձնական ներգրավվածության չափը պետք է քննի դատարանը։ Բացի դրանից՝ Լևոն Մնացականյանը, գտնվելով Բակո Սահակյանի շրջապատի մեկ-երկու ուժայինների որոշիչ ազդեցության ներքո, վերջին տարիներին ներգրավված է եղել մի շարք հակաժողովրդավարական կամ ուղղակի քրեական բնույթի գործողությունների մեջ և խիստ ապակառուցողական դեր ուներ Արցախի ներքին հասարակական կյանքում։ Արցախի ՊԲ-ն ոչ միայն դե ֆակտո, այլ նաև դե յուրե ՀՀ ՊՆ բաղկացուցիչն է, և պատերազմական իրավիճակում գտնվող Արցախի պաշտպանության ոլորտի ղեկավարը պետք է զերծ մնար ներքին և արտաքին խարդավանքների մեջ  ակամա ներքաշվելու գայթակղությունից… Միաժամանակ՝ մեծապես ուրախալի է, որ ՊԲ գլխավոր շտաբի նոր պետ է նշանակվել Ջալալ Հարությունյանը, որը փայլուն մարտական կենսագրությունից բացի՝ հայտնի է որպես շատ սկզբունքային, կոռուպցիոն որևէ երևույթում երբևէ չնկատված և համընդհանուր հեղինակություն վայելող անձ։ Հուսամ, որ Լևոն Մնացականյանի պաշտոնանկությունը կվերահաստատի այն ակնհայտ գիտակցումը, որ բարձրաստիճան զինվորականությունը պետք է լիովին դուրս և հեռու մնա ներքաղաքական խարդավանքներին գիտակցված կամ անգիտակից կերպով խառնվելու գայթակղությունից։

Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ վերաբերմունք ունեն հայաստանյան թավշյա հեղափոխության նկատմամբ Արցախի իշխանությունները։

Խուճապի, անօգնականության, գողոնը կորցնելու, հակապետական գործունեության համար քրեական պատասխանատվության ենթարկվելու, կյանքի անբաժան մաս դարձած անպատժելիությունը կորցնելու և դառը իրականության հետ առերեսվելու անհաղթահարելի մտահոգություն։ Եվ մայրաքաղաք Երևանը վաղ թե ուշ պետք է իրականություն դարձնի այս անձանց հիշյալ բոլոր մտահոգությունները, այլապես պարբերաբար բախվելու է հետզհետե ավելի ահագնացող անվտանգության ճգնաժամերի։

Հայաստանի նոր իշխանությունները ի՞նչ դիրքորոշում ունեն Արցախյան հարցի կարգավորման հարցում, արդյոք կհաջողվի՞ լուրջ առաջընթաց ձեռք բերել կարգավորման գործընթացում։

Սկզբունքորեն վաղաժամ եմ համարում ներկա փուլում հիմնավոր քննադատություն հնչեցնել ՀՀ նոր իշխանությունների արտաքին քաղաքականության Արցախյան բաղկացուցչին։ Որչափ էլ մերժելի և իսպառ բացառելի համարեմ առաջին նախագահից ժառանգություն մնացած արցախյան հայեցակարգը, միանգամայն հասկանալի է, որ այն իներցիոն ճանապարհով դեռ որոշ ժամանակ հարատևելու է և՛ մեր արտաքին գերատեսչության,  և՛ բանակցային մերձակա փուլի ձևակերպումներում։ Միաժամանակ՝ ցավով պետք է արձանագրեմ, որ դեռևս ուրվագծելի չէ լևոնադիր արցախյան հայեցակարգն ամբողջովին փոխարինելու հրամայականի ըմբռնումը։ ՀՀ ԱԳՆ-ում և 90-ականների պատրանքաշատ մտակաղապարներում դեգերող քաղաքագիտական որոշ շրջանակներ ցայսօր չեն գիտակցել «երկրորդ հայկական պետության», «ինքնորոշման», «Արցախի ժողովրդի»  և այլ համանման հասկացությունների անհեթեթ սնանկությունը։ Հասկանալի է, որ ինքնիշխանության վերականգնման և պետականակերտման ուղի բռնած հետհեղափոխական Հայաստանի ղեկավարությունը ենթարկվելու է որոշ արտաքին ուժերի ուղղակի և միջնորդավորված ճնշման փորձերի, որոնք թվացյալ կերպով պետք է դժվարացնեն ու հետաձգեն արցախյան նոր, իրապաշտական հայեցակարգին անցնելը։ Բայց որքան արագ մենք կարողանանք պատմության անփառունակ և մերժելի գիրկն ուղարկել մեզ բացառապես վնասներ բերած նախկին արցախյան հայեցակարգը, այնքան ավելի համակարգորեն դյուրին է լինելու դիմագրավել վերոհիշյալ արտաքին ճնշումներին…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում