Անգլիայի հյուսիսարևմտյան Չեսթեր քաղաքի կենդանաբանական այգում հրդեհ է բռնկվել՝ գրում է The Associated Press-ը։
Հրդեհի մեջ զոհվել են միջատներ, գորտեր, ձկներ և մանր թռչուններ, որոնք պահվել են էկզոտիկ արևադարձային կենդանիների համար նախատեսված վայրում։
Այգու աշխատակիցներին հաջողվել է անվտանգ վայր տեղափոխել բոլոր կաթնասուններին, որոնց հետագայում տարհանել են։
Հրդեհի մանրամասները դեռ պարզվում են;
Fire at Chester Zoo – hope humans and animals evacuated safely – fire crews arriving on their scene. @CheshireLive pic.twitter.com/AI7R2ARANW
— David Wearing (@DWearing1972) December 15, 2018







































