ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նամակ է գրել 8-ամյա աղջկան, որը պարտություն է կրել դասարանի նախագահական ընտրություններում, հաղորդում է CNN-ը:
Հեռուստաալիքի տվյալներով, Մարթա Քենեդի Մորալեսին հաղթելու համար չի բավարարել ընդամենը մեկ ձայն: Նրա հայրը այս մասին գրառում է արել Facebook-ում, որը տեսել է Քլինթոնը:
«Գիտեմ, որ դու ամենայն հավանականությամբ շատ հիասթափված ես, որ նախագահ չես դարձել, բայց ես արդեն հպարտանում եմ քեզնով այն բանի համար, որ որոշել ես փորձել»,- գրել է նախկին պետքարտուղարը:
Մորալեսը պատմել է, որ հաճելիորեն զարմացել է նամակը ստանալով: Նա նաև հավելել է, որ չնայած պարտությանը, կարողացել է դառնալ դասարանի փոխնախագահ:





































