Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

Պարզ է՝ Սերժ Սարգսյանը անօրինական էր ընտրվել, դրա համար էլ Պուտինը շնորհավորեց, օրինական ընտրված Փաշինյանին ինչո՞ւ շնորհավորի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը (Ռուսաստան, Մոսկվա):

– Պարոն Խաչատրյան, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական անգամ անկեղծացել է՝ այս անգամ հրապարակային դարձնելով իր և ՌԴ նախագահ Պուտինի հորդորը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին՝ հինգ շրջաններ վերադարձնելու մասին։ Այս հայտարարությունն ի՞նչ նպատակով է հիմա արվում։

Բուն պատճառների մասին  խոսելը հիմա, իհարկե, ենթադրությունների ժանրից է, ինչո՞ւ է հիմա Սերժ Սարգսյանին որոշել աջակցել՝ պարզ չէ, նախկինում այդքան էլ սիրալիր չէին թե՛ Հայաստանի և թե՛ ՀՀ ղեկավարության նկատմամբ։ Շատ հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը բացասական պատասխան է տվել, բայց ամեն դեպքում զրույցը եթե պետք է հրապարակային դառնար, թող հրապարկվեր հենց այն ժամանակ։ Արդյոք սա մտածվա՞ծ աջակցություն է Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ՝ սա է կարևոր հարցը։

– Բայց ամեն դեպքում իր ասածից ստացվում է, որ Ռուսաստանն ու Բելառուսը Մինսկի ձևաչափից դուրս Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ուղղությամբ քայլեր են ձեռնարկել։ Սա ինչպե՞ս հասկանալ։

– Երկրների առաջին դեմքեր են, բնական է, որ կարող էին իրենց առանձին նախաձեռնողականությունը ցույց տալ։ Բայց սա չի նշանակում, թե հատուկ զբաղվել են այդ հարցով, կարծում եմ՝ խոսքն ընդամենը մեկ խոսակցության մասին է՝ մանավանդ որ Հայաստանի հետ նույն ինտեգրացիոն և ռազմաքաղաքական դաշինքներում են գտնվում, և որքան էլ ասեն, որ ՀԱՊԿ-ը Ղարաբաղյան խնդրին չի առնչվում, հնարավոր պատերազմը առնչվելու է նաև իրենց։ Մյուս կողմից էլ՝ ստացվում է, որ տարիներ շարունակ բանակցվող, շատերի համար անլուծելի թվացող խնդիրը ընդհանրացվում է երկու բառով՝ շրջանները տվեք, զորքերը բերենք, ու վերջ։

– Նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ ու ԵԱՏՄ ակումբներում օտար է անդամ պետությունների առաջնորդների համար, և իրենց համար մինչև հիմա խորթ է այն ամենը, ինչ եղավ Հայաստանում։ Մի տեքստի մեջ և՛ ներողության մասին է խոսում, և՛  մեղադրում ՀԱՊԿ-ում խառնաշփոթ ստեղծելու մեջ։

Ես իմ հարցազրույցներից մեկում նշել եմ, որ Քոչարյանը, նրա ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորանքը այնքան կարևոր խնդիր չէին, որքան Խաչատուրովը, որովհետև Խաչատուրովն առնչվում էր հենց կոնկրետ ՀԱՊԿ-ին։ Ոչ թե  Խաչատուրովի անձն է այդքան հզոր, այլ զբաղեցրած պաշտոնը։ Հայաստանի շահերի համար, իհարկե, որևէ նշանակություն չուներ նրա նշանակումը, նրա այնտեղ լինելը, բայց ՀԱՊԿ-ի պատվին կպնելը անդամ երկրների համար խնդրահարույց եղավ։ Առանց այն էլ Հայաստանի հանդեպ ջերմ բարեկամական վերաբերմունք չկար, և հիմա առանց նրան հետ կանչելու, առանց անդամ պետությունների հետ խորհրդակցելու քրեական գործ հարուցելը միանշանակ ընկալում չստացավ, ու այդպիսի մեծ աղմուկ եղավ։

– Հայաստանում դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ ընտրությունների կապակցությամբ շնորհավորանքներ հնչեցին Եվրամիությունից, ԱՄՆ պետքարտուղարությունից, մի շարք այլ երկրներից, բայց ոչ՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից,։ Հատկապես Պուտինի մասով հետաքրքիր է՝ ինչո՞ւ չկա շնորհավորանք։

– Դժվար է ասել, թե ինչու։ Հիշո՞ւմ եք՝ ես նախկինում ասում էի, որ Պուտինը սխալ կանի, որ շնորհավորի Սերժ Սարգսյանին, որովհետև կստացվի, որ ընդամենը մի քանի հոգու վարչապետի է շնորհավորում…

 – Բայց շնորհավորեց՝ այն դեպքում, երբ հազարավոր մարդիկ փողոցում էին, իսկ հիմա օրինական ընտրությունների հետ կապված շնորհավորանք չկա։

Այն անգամ անօրինական ընտրություններ էին՝ շնորհավորեց, հիմա օրինական էին՝ չի շնորհավորում։ Միգուցե սպասում են՝ Նիկոլ Փաշինյանը ընտրվի նորից վարչապետի պաշտոնում նոր շնորհավորեն, բայց ամեն դեպքում բացառելի չէ նաև քաղաքական ենթատեքստը։ Ռուսաստանի նախագահի շրջապատում եղած մարդկանցից շատ շատերը սերտ հարաբերություններ են ունեցել նախկին իշխանությունների հետ, դեռ այդ «ինստիտուտները»՝ հանցավոր խմբավորումները շարունակում են աշխատել, թե ինչ ինֆորմացիա է հասցվում երկրի ղեկավարին՝ հայտնի չէ։ Մենք չենք կարող ասել, թե հիմա կոնկրետ ինչն է հիմք ընդունում Պուտինը։ Բայց որ իրենք այսօր քննարկում են, որ Նիկոլ Փաշինյանի պատճառով հարգանք չկա ՀԱՊԿ-ի հանդեպ՝ դա փաստ է, և դա կարող է որպես հիմք  ընդունվել։ Հայաստանն էլ, եթե անկեղծ ասենք, իրավունք ուներ ցույց տալու, որ ՀԱՊԿ-ը կարևոր կառույց չէ՝ կրակոցներ Հայաստանի սահմանի վրա, անդամ երկրների կողմից զենքի վաճառք Ադրբեջանին։ ՀԱՊԿ-ի պատասխանատվությունը Հայաստանի նկատմամբ չի կատարվել, ու Հայաստանը նաև այդ առումով վրդովվելու տեղ ունի։ Ընկերոջ վրա կրակում են՝ նույնիսկ մի հավաք չի լինում, որքան էլ ես քննադատեմ Խաչատուրովին հետ կանչելուց առաջ քրեական գործ հարուցելը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում