Մեգան Մարքլի և արքայազն Հարիի հարսանեկան նոր լուսանկարը, որը Սասեքսի դուքսը և դքսուհին օգտագործել են իրենց սուրբծննդյան բացիկները զարդարելու համար, թագավորական ընտանիքի երկրպագուների դժգոհությանն է տեղիք տվել: Այսպես, ոմանք նրբանկատ չեն համարել հանրությանը մեջքով շրջվելը, գրում է Express-ը:
Սակայն ամենից շատ բամբասանքերի տեղիք է տվել Մեգանի և Հարիի նոր լուսանկարի նմանությունը դերասանուհի Մարքլի և պրոդյուսեր Թրևոր Էնգելսոնի հարսանիքի հրավիրատոմսերին պատկերված լուսանկարի հետ:
«Լուսանկարների նմանությունը վախեցնող է…միևնույն գաղափարը կյանքի կոչել յուրաքանչյուր ամուսնու հետ. դա, առնվազն, տարօրինակ է»,-գրել են սոցկայքերում:











































