«Առաջին լրատվական»-ի «Մամուլի հետ սուրճ» հաղորդման այսօրվա հյուրն է Factor TV-ի լրագրող Լևոն Փանոսյանը:
Մեր զրուցակիցը, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև եղած տարաձայնություններին, ասաց. «Այս պայքարն ինձ համար հասկանալի կլիներ ընտրություններց առաջ, ո՛չ այս փուլում, իսկ ընտրարշավի ընթացքում պայքարն ավելի շատ գնում էր ոչ թե երկրորդ, այլ երրորդ տեղի համար, և այդ պայքարում «Բարգավաճը» չկար. նա, կարելի է ասել, ամրագրել էր իր տեղը»:
Լևոն Փանոսյանի խոսքով՝ կառավարության ձևավորումից հետո այն պետք է թևերը քշտած աշխատի. «Մինչ այդ կար թիրախ՝ Հանրապետական կուսակցությունը, հակահեղափոխության վտանգը, իսկ այժմ արդեն աշխատելու ժամանակն է: Երբ ունես հանրության մեծ աջակցությունը, ավելի հեշտ է գնալ բարեփոխումների՝ նույնիսկ ցավոտ բարեփոխումների»:
Մեր զրուցակցի կարծիքով՝ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին կշնորհավորի, երբ Փաշինյանը պաշտոնապես ընտրվի վարչապետ. «Փաշինյանը նոր մարդ է և՛ Պուտինի, և՛ Լուկաշենկոյի համար, և հիմա կարծես Փաշինյանին ուսումնասիրելու փուլում են»:
Ինչ վերաբերում է Լուկաշենկոյի «անկեղծացումներին», Լևոն Փանոսյանը ուշագրավ է համարում Պուտինի պահվածքը. «Կողք քաշված՝ լուռ հետևում է. միգուցե ճիշտ տակտիկա է ընտրել»:
Ամբողջությամբ՝ տեսանյութում:









































