ԱՄՆ-ում Նոր Օրլեանի բնակիչները, որոնք 2005-ին «Քաթրինա» փոթորկի պատճռով զրկվել են իրենց տներից, դատական հայց են ներկայացրել հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթի դեմ, գրում է Daily Mail-ը:
Նշվում է, որ բնակիչների պահանջները կապված են այն բանի հետ, որ իրենց կացարանի շինարարությամբ զբաղվել է դերասանի Make It Right («Ճիշտ արա՛») բարեգործական հիմնադրամը: Սակայն տները բնակվելու համար անպիտան եղան: Տուժածների կարծիքով՝ դրանք անհրաժեշտ չափանիշներին չեն համապատասխանել: Հիմնադրամում խորհուրդ են տվել այդ հավակնությունները ներկայացնել նախագծի ճարտարապետին:










































