Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ԱՄՆ Պետդեպի զեկույցը մարդկանց թրաֆիքինգի մասին (2010 թ.). Հայաստան

Հայաստանը սկզբնաղբյուր երկիր է հարկադիր մարմնավաճառության նպատակով թրաֆիքինգի ենթարկվող կանանց և աղջիկների համար, սկզբնաղբյուր և վերջնակետ երկիր՝ կանանց հարկադիր աշխատանքի համար և սկզբնաղբյուր երկիր` տղամարդկանց հարկադիր աշխատանքի համար: Սեռական թրաֆիքինգի նպատակով Հայաստանից կանայք և աղջիկներ են փոխադրվում Գերմանիա, Միացյալ Արաբական Էմիրություններ և Թուրքիա: Հայաստանցի կանանց և տղամարդկանց ենթարկում են հարկադիր աշխատանքի Ռուսաստանում, իսկ հայաստանցի կանանց ենթարկում են հարկադիր աշխատանքի Թուրքիայում: Հայաստանցի տղաները երկրի ներսում ենթարկվում են հարկադիր աշխատանքի, իսկ կանայք ու աղջիկները երկրի ներսում սեռական թրաֆիքինգի են ենթարկվում: Հայաստանում հարկադիր աշխատանքի են ենթարկվում ռուսաստանցի կանայք:

Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն ստանդարտներին, սակայն զգալի աշխատանքներ է կատարում այդ ուղղությամբ: 2010 թ. կառավարությունը մասնակի ֆինանսավորում է ապահովել թրաֆիքինգի զոհերի ապաստարանին, որը շահագործվում է հասարակական կազմակերպության կողմից, և հետամուտ է եղել հասարակական կազմակերպությունների հետ գործընկերության հաստատմանը, որի արդյունքում ուսուցումներ են անցկացվել հարյուրավոր պաշտոնյաների համար: Կառավարությունը շարունակել է ապահովել, որ թրաֆիքինգ իրականացնելու համար դատապարտվածները համարժեք պատիժ ստանան և այդ պատիժը կիրառվի: 2011 թ. մարտին գործողության մեջ մտան քրեական օրենսգրքի փոփոխությունները, որով առավել ուժեղացվում են օրենքում առկա հակաթրաֆիքինգային դրույթները: Այնուհանդերձ, առանձնակի մտահոգության տեղիք է տալիս տարվա ընթացքում բացահայտված զոհերի թվի կտրուկ անկումը, ինչպես նաև հարկադիր աշխատանքի հետ կապված դեպքերի քննությունների բացակայությունը:

Առաջարկներ Հայաստանին
Առավել ակտիվ ջանքեր գործադրել հարկադիր աշխատանքի զոհերի հայտնաբերման և աշխատանքային թրաֆիքինգի գործերով քննությունների ու քրեական հետապնդման մասով. շարունակել ու ավելացնել զոհերին աջակցություն ցուցաբերող հասարակական կազմակերպություններին ֆինանսավորման տրամադրումը և ապահովել հակաթրաֆիքինգային ծրագրերին ու զոհերի աջակցությանն ուղղվող միջոցների ամբողջական իրացումը նախանշված ծրագրերով. ավելացնել աջակցության համար ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպություններ ուղղորդվող զոհերի թիվը. դիտարկել հասարակական կազմակերպությունների հետ գործընկերություններ ձևավորելու հնարավորությունը, որը թույլ կտա, որպեսզի վերջիններս կանոնավոր կերպով աջակցեն իրավապահներին զոհերի նույնականացման հարցերում. բարելավել թրաֆիքինգ իրականացնողների դեմ հարուցված գործերում որպես վկա հանդես գալու համաձայնություն տված վկաների պաշտպանությանն ուղղված ջանքերը. շարունակել աշխատել այն ուղղությամբ, որ ծառայություններն ու պաշտպանությունը հասանելի լինեն այն զոհերի համար, ովքեր անկարող են աջակցել քրեական հետապնդման հարցում. քննություն ու քրեական հետապնդում իրականացնել պաշտոնեական հանցակցության մեջ կասկածվող պաշտոնյաների հանդեպ և դատապարտել ու պատժել հանցակից պաշտոնյաներին. շարունակել զոհերին տրամադրել իրավականորեն սահմանված աջակցություն (բժշկական, իրավաբանական օգնություն, առաջնային կարիքներ և ապաստարան) զոհերի աջակցության բոլոր փուլերում. շարունակել սեռական և աշխատանքային թրաֆիքինգի հարցերի շուրջ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու աշխատանքները:

Քրեական հետապնդում
Զեկույցի ժամանակահատվածում Հայաստանի կառավարության կողմից թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված իրավապահ ոլորտի աշխատանքներում գրանցվել է որոշ առաջընթաց: Հայաստանի քրեական օրենսգրքի 132 և 132-2 հոդվածներով արգելվում է մարդկանց թրաֆիքինգը թե հարկադիր աշխատանքի, թե կոմերցիոն սեռական շահագործման նպատակով և դրա համար նախատեսվում է 5-ից 15 տարվա ազատազրկում, ինչը բավարար խստության և համարժեք պատիժ է այնպիսի ծանր հանցանքների համար, ինչպիսին է բռնաբարությունը: 2011 թ. մարտին քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով Հայաստանի հակաթրաֆիքինգային օրենսդրությունն առավել ամրապնդվել է. կատարված փոփոխություններով ավելացվել է պատիժը կրելու այն ժամանակահատվածը, որից հետո թրաֆիքինգ իրականացրած դատապարտյալն իրավասու է վաղաժամկետ ազատ արձակման, ներառվել է առանձին հոդված, որով արգելվում է երեխաների ու հոգեկան խանգարումներ ունեցող անձանց թրաֆիքինգը և նախատեսվել են նոր պատժամիջոցներ թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ, որի համաձայն վերջիններս զրկվում են որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից մինչև երեք տարի ժամկետով: 2010թ. կառավարությունը հետաքննել է սեռական թրաֆիքինգի 15 գործ, իսկ աշխատանքային թրաֆիքինգի գործեր չեն քննվել (2009 թ. քննվել է սեռական թրաֆիքինգի 9, իսկ աշխատանքային թրաֆիքինգի 6 գործ): 2010 թ. ընթացքում Հայաստանի դատարաններում սեռական թրաֆիքինգի մեղադրանքով ներկայացվել 4 նոր գործ ընդդեմ 6 հոգու, իսկ աշխատանքային թրաֆիքինգի մեղադրանքով գործեր չեն եղել: Դատարաններում լսվել են նաև նախորդ տարում հարուցված գործեր ընդդեմ 9 մեղադրյալների: 2010 թ. թրաֆիքինգի իրականացման համար դատապարտվել է 5 հոգի, որից 4-ը` սեռական թրաֆիքինգի, իսկ 1-ը` աշխատանքային թրաֆիքինգի համար, մինչդեռ 2009 թ. դատապարտումների թիվը կազմում էր 11: Դատապարտված 5 անձանց նշանակվել է պատիժ` 3-9 տարվա ազատազրկում. ոչ մեկի նկատմամբ պայմանական ազատազրկում չի կիրառվել, և թրաֆիքինգի համար դատապարտված ոչ մի անձ 2010 թ. ընթացքում վաղաժամկետ ազատ չի արձակվել: Հայաստանի կառավարությունը պահպանել է գործընկերությունը հակաթրաֆիքինգային հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների ու օտարերկրյա կառավարությունների հետ` իրականացնելու հակաթրաֆիքինգային ուսուցում հարյուրավոր պաշտոնյաների, այդ թվում` ոստիկանների, սահմանապահների և դատական համակարգի ներկայացուցիչների համար: Հայաստանի դատարաններից մեկը 9 տարվա ազատազրկման է դատապարտել հատուկ կարիքներով երեխաների պետական հանրակրթական դպրոցի նախկին փոխտնօրենի, ով 2008թ. մուրացկանության էր դրդել դպրոցի երկու սաների: Թրաֆիքինգում պետական պաշտոնյաների հանցակցության մասին նոր հաղորդումներ 2010 թ. չեն եղել:

Պաշտպանություն
Զեկույցի ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը համեստ առաջընթաց է ունեցել թրաֆիքինգի զոհերի բացահայտմանն ու պաշտպանությանն առնչվող հարցերում: Կառավարությունը 17.000 ԱՄՆ դոլարի չափով մասնակի ֆինանսավորում է հատկացրել հոգալու հասարակական կազմակերպության կողմից գործարկվող թրաֆիքինգի զոհերի ապաստարանի շինության վարձակալության ծախսերը: 2010 թ. ընթացքում այս ապաստարանում հանգրվան են գտել 22 զոհեր, որոնք այնտեղ կալանավորված չեն եղել: Թեպետ կառավարությունը թրաֆիքինգի զոհերի պաշտպանության ու զոհերի աջակցության համար նախատեսված ֆինանսավորման մեկ քառորդից պակաս մասն է իրացրել 2010 թ. ընթացքում, սակայն կա դրական տեղաշարժ 2009 թ. համեմատ, երբ զոհերի աջակցության համար նախատեսված միջոցները ընդհանրապես չէին օգտագործվել: 2010 թ. կառավարության կողմից անվճար բուժօգնություն է ցուցաբերվել թրաֆիքինգի առնվազն 5 զոհերի, ինչն անվճար բուժօգնություն ստացած զոհերի թվի ավելացում է 2009 թ. 2 զոհի համեմատ: Հասարակական կազմակերպությունների հետ գործակցելով` կառավարությունը տեղեկացրել է թրաֆիքինգի զոհերին այն սոցիալական նպաստների մասին, որոնք նրանք կարող են ստանալ և աջակցել է այդ նպաստների համար դիմելու հարցում:

2011 թ. փետրվարին կառավարությունը թրաֆիքինգի զոհերին ներառեց սոցիալապես խոցելի խմբերի շարքում, որը նրանց համար լրացուցիչ հասանելի է դարձնում աջակցությունն աշխատանք գտնելու հարցում: Կառավարության կողմից 2010 թ. պաշտոնապես բացահայտվել են սեռական թրաֆիքինգի 19 զոհեր, որոնցից 12-ն աջակցության համար ուղղորդվել են հասարակական կազմակերպություններ, մինչդեռ 2009 թ. բացահայտվել էին թրաֆիքինգի 60 զոհեր, իսկ հասարակական կազմակերպություններ ուղղորդվել էին 22-ը: 2010 թ. ընթացքում կառավարությունը չի բացահայտել հարկադիր աշխատանքի զոհեր կամ միջազգային թրաֆիքինգի օտարերկրացի զոհեր: Օտարերկրյա ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունները 2010 թ. ընթացքում աջակցություն են ցուցաբերել թրաֆիքինգի 16 նոր զոհերի, այդ թվում՝ կառավարության կողմից ուղղորդված սեռական թրաֆիքինգի 12 զոհերին, մինչդեռ 2009 թ. աջակցություն էին ստացել բացահայտված 26 զոհեր:

Խրախուսվել է թրաֆիքինգի զոհերի համագործակցությունն իրավապահ պաշտոնյաների հետ. բոլոր զոհերը, ինչպես և 2009 թ., կամավոր աջակցել են ոստիկանությանը թրաֆիքինգի քննության հարցում: Թեպետ հասարակական կազմակերպությունների հաղորդումների համաձայն դրական տեղաշարժեր են գրանցվել դատավորների կողմից զոհերի հանդեպ վերաբերմունքում, սակայն նրանք նաև հաղորդում են, որ դատաքննությունների ընթացքում երեխա վկաների իրավունքները միշտ չէ որ պաշտպանված են եղել, իսկ ոստիկանությունը զոհերի բացահայտումների մասին հետևողականորեն չի զգուշացրել հասարակական կազմակերպություններին: Օրենքի համաձայն՝ թրաֆիքինգի զոհերն ազատվում են քրեական պատասխանատվությունից ուղղակիորեն թրաֆիքինգի ենթարկվելու հետևանքով գործած հանցանքների համար: Կառավարությունը նաև թույլատրել է զոհերին մնալ երկրում ժամանակավոր կացության թույլտվությամբ և ժամանակավորապես աշխատել: Շարունակում է մտահոգիչ մնալ ցուցմունքով հանդես եկող զոհերի պատշաճ պաշտպանության բացակայությունը. հնարավոր է, որ սա խոչընդոտեր քրեական հետապնդումների ուղղությամբ Հայաստանի ջանքերին:

Կանխարգելում
Զեկույցի ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը մեծացրել է մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման ոլորտում գործադրվող ջանքերը: 2010 թ. կառավարությունը ֆինանսավորում է տրամադրել թրաֆիքինգի մասին իրազեկող երկու հեռուստատեսային հաղորդումների համար և ամբողջ երկրում ուսուցիչների ու աշակերտների շրջանում մարդկանց թրաֆիքինգի վտանգի մասին իրազեկման աշխատանքներում գործակցել է հասարակական կազմակերպությունների ու միջազգային կազմակերպությունների հետ: Կրթության նախարարությունը հասարակական կազմակերպությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից մշակած և պատրաստած իրազեկման նյութերը ներառել է դպրոցական առարկայական ծրագրերում` հազարավոր աշակերտների համար:

Կառավարությունը կոմերցիոն սեքսի պահանջարկի նվազեցմանն ուղղված քայլ է ձեռնարկել, որով փոփոխություն է կատարվել քրեական օրենսգրքում և պատիժ է նախատեսվել շահագործման վիճակում գտնվող անձի ծառայությունից օգտվողների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում