Իրանը մեղադրել է Սաուդյան Արաբիային և ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում «վտանգավոր էսկալացիա» հրահրելու մեջ: Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում հարտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը՝ մեկնաբանելով Էր Րիադի և Վաշինգտոնի մեղադրանքները, որ Իրանը ահաբեկչության գլխավոր հովանավորն է:
«Ես կարծում եմ, որ գործողությունները բառերից ավելի խոսուն են. մարդիկ դառնում են մեր տարածաշրջանում տեղի ունեցածի և անկայունության աղբյուրի վկաները՝ լինի դա Յեմենում կամ այլ վայրում»,-ասել է նախարարը: «Դա սխալ քաղաքականություն է, որը վարում է ոչ միայն Սաուդյան Արաբիան, այլև Արևմուտքում նրա դաշնակիցները, որոնք նրան գործողությունների ազատություն են տվել տարածաշրջանում վտանգավոր էսկալացիայի շարունակության համար»,-հավելել է Զարիֆը:










































