Sunday, 14 06 2026
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին

Մարդկանց թրաֆիքինգի մասին 2011 թ. զեկույցը

Պետքարտուղար Հիլարի Ռոդհամ Քլինթոնը ս.թ. հունիսի 27-ին ժամը 14:30 հայտարարեց Մարդկանց թրաֆիկինգի մասին 11-րդ ամենամյա զեկույցի հրապարակման մասին:

184 երկրների մասին այս զեկույցը մարդկանց թրաֆիքինգի կամ ժամանակակից ստրկության դեմ պայքարի ուղղությամբ առանձին երկրների կառավարությունների ջանքերը դիտարկող ամենաընդգրկուն և համապարփակ ուսումնասիրությունն է աշխարհով մեկ:

Մարդկանց թրաֆիքինգը անձին հարկադրաբար ծառայության մեջ պահելու դաժան պրակտիկան է՝ խաբեության, հարկադրանքի և ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման միջոցով: Պետքարտուղար Հիլարի Ռոդհեմ Քլինթոնն ասել է. «Եկեք այն կոչենք, ինչպես որ կա. ժամանակակից ստրկություն»: ԱՄՆ կառավարության հաշվարկներով ամեն տարի միլիոնավոր կանայք, տղամարդիկ և երեխաներ հայտնվում են նմանատիպ հարկադրանքի պայմաններում աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Աշխատանքային և սեռական թրաֆիքինգն աշխարհագրական, գենդերային կամ ազգային սահմաններ չեն ճանաչում: Ավելին, շուկաներում առկա պահանջարկի, օրենքների թույլ կողմերի, մեղմ քրեական պատժամիջոցների, կոռուպցիայի, բնական աղետների և տնտեսական անկայունության պարագայում ժամանակակից ստրկության այս դրսևորումների ազդեցության դաշտում են հայտնվում անհատներն ու հասարակությունները ողջ աշխարհում:

Այս տարվա զեկույցը կրում է «Արդյունքների տասնամյակ» խորագիրը և կոչ է անում բոլոր երկրների կառավարություններին, այդ թվում և Միացյալ Նահանգներին առաջիկա տասնամյակում ապահովել հակաթրաֆիքինգային այն արդյունքները, որ նախանշվում են ՄԱԿ-ի անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիան լրացնող Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգի կանխարգելման, արգելման և պատժման մասին արձանագրության մեջ, անկախ այն հանգամանքից, թե տվյալ երկիրը միացել է արձանագրությանը, թե ոչ: Վերջին տասը տարիների ընթացքում տարբեր երկրներում կառավարությունները մշակել են թրաֆիքինգին արձագանքելու ուղիներ: Կառավարությունների մեծ մասը գործողության մեջ են դրել հակաթրաֆիքինգային օրենքներ և ձևավորել թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակը, սակայն ժամանակն է, որ բոլոր կառավարությունները իրենց իրավապահ ու զոհերի պաշտպանությանն ուղղված գործունեությամբ ապահովեն շոշափելի ու տևական ազդեցություն ընդդեմ այս հանցանքի:

Բացի այդ, այս տարվա զեկույցի կարևորագույն ենթաթեմաներից մեկը ժամանակակից ստրկության դեմ պայքար խորացումն է՝ դասակարգման սանդղակի առաջին խմբից այն կողմ: Զեկույցը կոչ է անում բոլոր կառավարություններին, նույնիսկ այն երկրների, որոնք տեղ են գտել դասակարգման սանդղակի առաջին հորիզոնականում, առավել խստացնել թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված աշխատանքները, ապահովել, որ զոհերի համար իրապես երաշխավորված լինեն աջակցությունն ու արդարությունը, պատասխանատվության ենթարկել թրաֆիքինգ իրականացնողներին և իրականացնել կանխարգելման հասցեական աշխատանքներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում