SplashData-ի փորձագետները անվանել են 2018թ․ թոփ 25 վատագույն գաղտնաբառերը: Դա անելու համար նրանք վերլուծել են Համացանցում հայտնված ավելի քան 5 միլիոն գաղտնաբառեր՝ գրում է Time-ը:
ԱՄՆ նախագահի անունը զբաղեցրել է ամենամյա վարկանիշային այդ աղյուսակի 23-րդ հորիզոնականը։ ստացավ այս տարեկան վարկանիշի 23-րդ տեղը: Առաջին և երկրորդ տեղերը հինգերորդ տարին անընդմեջ գլխավորում են 1-6 թվերի համադրությունը և «գաղտնաբառ» բառը:
Երրորդ տեղում 1-9 թվերի համադրությունն է, իսկ չորրորդ տեղում `1-8: Հինգերորդ տեղում 1-5 թվերի համադրություն է։
Տարածված վատագույն գաղտնաբառեր են նաև sunshine, iloveyou բառերը, ստեղնաշարի վերին շարքի առաջին վեց տառերը՝ qwerty, princess, admin․ welcome, monkey բառերը, 666666, abc123, 123123, 654321 և !@#$%^&* համադրությունները։ Աղյուսակը եզրափակում են charlie aa123456, donald, password1 և qwerty123 գաղտնաբառերը։










































