Դերասանուհին իր 15-ամյա որդուն՝ Փաքսին, պատմել է, որ Փիթը չի ցանկացել որդեգրել նրան, ավելին, Փիթը նաև բարկացել է, երբ տեղեկացել է, որ Ջոլին սկսել է որդեգրման գործընթացը։ Դա բացասաբար է ազդել Փիթի և Փաքսի հարաբերություների վրա՝ գրում է spletnik.ru-ն։
Թերթի տեղեկացմամբ՝ Փաքսը միակը չէ, որ լարված հարաբերություններ ունի հոր հետ․ 17-ամյա Մեդոքսը նույնպես հորը բարյացակամորեն չի վերաբերվում։ Նա միշտ էլ համառ է եղել և պաշտպանել է մորը։

Երեխաներից միայն 12-ամյա դուստրը՝ Շայլոն է, որ միշտ պատրաստ է շփվելու հոր հետ և չի պատրաստվում երես թեքել նրանից։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ զույգը համաձայնության է եկել վեց երեխաներին հավասար պայմաններում դաստիարակելու հարցում։











































