Thursday, 18 04 2024
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին

Գծի գինը. պետությունն արդեն վճարել է, հերթը նախկիններինն է

Ընդհանուր իրավասության դատարանը նախօրեին մերժել է Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդությունը: Այս տեղեկությունը բավականին ուշագրավ է այն մեղադրանքների ֆոնին, որ նոր իշխանության հասցեին հնչում են հայտնի գաղտնալսումների առիթով, որ կա ճնշում դատարանների վրա և նրանք կայացնում են որոշումներ քաղաքական հրահանգներից ելնելով: Արմեն Գևորգյանի վերաբերյալ որոշումը հուշում է, որ եթե ճնշում կա, ապա կա նախկին իշխող համակարգից, որովհետև եթե դատարանը կայացնում է որոշում քաղաքական հրահանգով, ապա տվյալ դեպքում այդ հրահանգով կայացված որոշումը նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի օգտին էր: Սա, իհարկե, առավելապես հիպոթետիկ, որովհետև, եթե կա քաղաքական հրահանգավորում, ապա ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանին կալանավորել հրահանգում են, իսկ ահա նրա մերձավոր զինակիցներից մեկին, տարիներ շարունակ նրա աջ ձեռքը եղած Արմեն Գևորգյանին կալանավորելու հրահանգ դատարանը չի ստանում:

Ընդհանրապես, սակայն, այս գործընթացները անշուշտ արտահայտում են շատ ավելի խորքային մի խնդիր, որ առկա է Հայաստանում արդեն յոթը ամիս և, թերևս, դեռ երկար ժամանակ լինելու է ներքաղաքական զարգացումների ուղեկից գործընթաց: Խոսքը, անշուշտ, նախորդ իշխող համակարգի գործունեության իրավական գնահատականի մասին է, որովհետև ինքնին միայն քաղաքական գնահատականը չի տալիս իրավական եզրակացություններ անելու լեգիտիմ հնարավորություն: Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ գործընթացը չստանա տարերային բնույթ: Ի վերջո, մենք ապրում ենք 21-րդ դարում, և պետք է հաշվի առնել ժամանակակից աշխարհի առանձնահատկություններն ու դրանցում Հայաստանի դիրքը, խնդիրները, մարտահրավերները և այլն: Ըստ այդմ, շատ կարևոր է, որպեսզի իրավական գնահատականները ստացվեն իրավական ճանապարհներով, եթե անգամ դա որոշակիորեն ավելի երկար ճանապարհ է: Դրանով հաստատ մենք կհասնենք ավելի կայուն ու հաստատուն հանգրվանի, քան հակառակի պարագայում, որքան էլ այն հասարակության մի մասի համար լինի գայթակղիչ:

Միևնույն ժամանակ աներկբա է, որ իրավական գնահատականը պետք է լինի, և պետք է լինի ոչ թե, այսպես ասած, բարոյական տիրույթում, այլ շատ կոնկրետ նյութական: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասը պետք է փոխհատուցվի: Խոսքը այն հետևանքների մասին է, որ թողել է նախորդ իշխող համակարգի կառավարումը: Իհարկե հասկանալի է, որ այդ հետևանքի 100 տոկոս ճշգրտության հաշվարկ հնարավոր չէ, սակայն հնարավոր է, օրինակ, հաշվարկել նախկին համակարգում պատասխանատու գործիչների ներկայիս կարողության չափը:

Իհարկե, նրանք ամենևին միամիտ չէին, որպեսզի թեկուզ ծայրահեղ դեպքի համար չնախատեսեին պատասխանատվության տեսական վտանգ և քայլեր ձեռնարկած չլինեին այդ առումով իրավականորեն խոցելիություն չունենալու համար, բայց այս տեսանկյունից էլ պետությունն իհարկե ունի իր առանձնահատուկ մեխանիզմները, ու, թերևս, գուցե նաև իրավաբանորեն, այսպես ասած՝ ոչ ստերիլ, բայց շատ հստակ փաստերը՝ այս հարցերի առնչությամբ համապատասխան խմբերի առաջ համապատասխան պահանջներ դնելու համար: Եթե այդ պահանջները չեն ընդունվի, մերժման հիմք դիտարկելով «կարգին թղթերը», այդ դեպքում արդեն պետությունը կստանա թղթից գործի անցնելու լեգիտիմ հնարավորություն: Այդ համատեքստում, իհարկե, շատ է խոսվում «գիծ քաշելու» մասին, և սա, անշուշտ, կարևոր հանգամանք է հետագա զարգացումների կառուցողական բնույթի տեսանկյունից: Մյուս կողմից, սակայն, յուրաքանչյուր քաշված գիծ ունի գին:

Պետությունն արդեն վճարել է այդ գինը, ու վճարել է անհամեմատ թանկ: Սա զուտ զգայական իրողություն չէ, որովհետև խնդիրները, որոնց առաջ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական, թե՛ անվտանգային տիրույթներում առկա են Հայաստանի առաջ և լուծում են պահանջում, ամենևին նոր կառավարության, այսպես ասած, անփորձության հետևանք չեն՝ ինչպես փորձում է ներկայացնել հին համակարգն իր ամենատարբեր դասի խողովակներով: Այդ խնդիրները եղել են հենց այն գինը, որ գիծ քաշելու համար վճարել է Հայաստանը՝ ավանսով է վճարել: Եվ հիմա գիծը քաշելու համար եկել է, այսպես ասած, նախկին համակարգի վճարելու հերթը, որպեսզի վերականգնվի բալանսը, քանի որ առանց այդ բալանսի վերականգնման, Հայաստանի համար շատ դժվար է լինելու անկման ընթացքը կասեցնելուց բացի, սկսել նաև զարգացման արագ ընթացք: Եվ խորքային առումով պետք չէ իրավիճակը նենգափոխել այն տրամաբանությամբ, թե հանրային վրեժի ծարավի զգայական դրսևորում է նախորդ համակարգի պատճառած վնասը փոխհատուցելու թեմատիկան: Դա պետության զարգացման համար հիմնարար խնդիր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում