Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև առանց համաձայնագրի Brexit-ի վտանգն աճում է, հաղորդում է Reuters-ը:
Գործակալության աղբյուրի խոսքով՝ վտանգը մեծանում է, քանի որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ-ի հետ չի կարողանում համաձայնեցնել պայմանները, որոնք հարմար են պահպանողական կուսակցության իր հակառակորդներին:
«Մենք պատրաստ ենք գործարքի բացակայությանը, հասարակությունը դրան պատրաստ չէ»,-հայտարարել է աղբյուրը:
Նա նշել է, որ ներկա իրավիճակից ելնելով`հնարավոր է նաև կրկնակի հանրաքվե անցկացնել:










































