Իսրայելական Aleph Farms ընկերությունը լաբորատոր պայմաններում հորթի ցողունային բջիջներից արհեստական միս է աճեցրել։ Այս մասին գրում է The Guardian-ը:
Դա վերջնական տարբերակ չէ, ըստ հեղինակների՝ համի վրա դեռ պետք է աշխատել: Բացի այդ, արժե ավելացնել սթեյքի հաստությունը, որը դեռևս 5 մմ է: Այդ նպատակով ընկերությունը աշխատում է Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտի հյուսվածքային ինժեներիայի պրոֆեսոր Շուլամիտ Լևենբերգի հետ:
Չնայած նման նրբերանգներին՝ սա արհեստական ճանապարհով ստացված առաջին միսն է, որ հմտորեն նմանակում է իրական մսի մկանային հյուսվածքին:
![]()








































