Վերջերս քրդերի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը Իմրալը կղզում իրեն այցելած քրդամետ կուսակցությունների պատվիրակության միջոցով հայտարարություն էր տարածել՝ խոստանալով Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցի առթիվ պատգամ հղել հայ համայնքին:
Սակայն Դինքի սպանության տարելիցն անցավ, մինչդեռ այդ պատգամը դեռ չի հղվել: Ոմանց կարծիքով՝ հավանաբար այն «կախված» է մնացել երկրի արդարադատության նախարարության մոտ, այլ կերպ ասած՝ դրանում «վտանգավոր» կետեր նկատելով՝ այն դարձել է գրաքննության «զոհ»:
Օջալանին այցելած՝ HDP կուսակցությունից Պոլսո քաղաքապետի թեկնածու Սյուրեյյա Էոնսերը հայտարարել է, որ այս առնչությամբ ոչ նամակ են ստացել, ոչ էլ որևէ տեղեկություն ունեն:
Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական «Յառաջ» պարբերականը: