ՄԱԿ-ը նախազգուշացրել է Սենեգալի մի հատվածի ջրածածկ լինելու վտանգի մասին որպես կլիմայի գլոբալ փոփոխության և համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման հետևանք: Ինչպես հայտարարել է այցով Սենեգալում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր քատուղարի հատուկ ներկայացուցիչ Մարգարետա Վալստրոմը, Սենեգալում ծավալվում է արտակարգ իրավիճակ: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Վալստրոմը, որը արևմտաաֆրիկյան երկիր է ուղևորվել բնական աղետների ռիսկերի նվազեցման նոր գլոբալ ռազմավարության նախապատրաստման համար, պատմել է, որ Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Սենեգալի քաղաքների քաղաքապետերի խոսքով՝ որոշակի փողոցներ ջրածածկ ե երբեմն տարեկան 10 ամիս:
Ինչպես կարծում է ՄԱԿ-ի մասնագետ Ալիուն Բադիանեն, Սեն Լուի քաղաքն Աֆրիկայում ամենից շատն է տուժում օվկիանոսային ջրերից:
2004-ին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած ավերիչ ցունամիից հետո, որի հետևանքով մոտ 230 հազար մարդ զոհվեց, ՄԱԿ-ը որոշել է միավորել պետությունների ու մասնավոր ընկերությունների ջանքերը մի քանի տրիլիոն դոլար հավաքելու համար: Այն նպատակ ունի օգնելու աշխարհի այնպիսի տարածաշրջաններին, որոնք առավելապես հակված են կլիմայի փոփոխությունների բացասական հետևանքներին, ինչպիսին, օրինակ, Արևմտյան Աֆրիկան է:








































