Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի գրասենյակը կրկին քանդվել է: «Սա բարբարոսության երկրորդ արարն է, այդ վայրագության առաջին արարը տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան նախաշեմին` դեկտեմբերի 28-31-ը, երբ, օգտվելով այն բանից, որ այդ օրերին լրատվամիջոցները բոլորը նախապատրաստվում են Սուրբ Ծնունդը դիմավորելուն, ավերվեց այս միջնապատը, որ առանձնացնում էր Քաղաքագետների միության մուտքը, և որ հնարավորություն էր տալիս մեզ` աշխատելու, չխանգարելու հարևաններին: Երկրորդ արարը տեղի է ունեցել Բանակի օրվա նախօրեին, երբ դարձյալ աշխատանքային օր չէ, և պետական մարմինները զբաղված են տոնին նախապատրաստվելու, տոնը նշելու գործով»,- ասաց Հովհաննիսյանը:
Ավերվել են աստիճանները, գրանիտով սալապատված շքամուտքը, լույսի հնարավորությունը: Քաղաքագետը կարծում է, որ իր գրասենյակի նկատմամբ նման բարբարոսությունները պատահական չեն լինում, դրանք միշտ հաջորդում են իր սուր քննադատական ելույթներին, մամուլի ասուլիսներին: Բարբարոսության ձեռագիրը կրկին նույնն է: Ու թեև դատական համակարգում պաշտպանություն և արդարություն գտնելու հույսեր Հովհաննիսյանը չունի, նա չի պատրաստվում նահանջել կամ արտագաղթել:
Մանրամասները` տեսանյութում:








































