Ուկրաինայի ազգայնական «Սվոբոդա» կուսակցության անդամները ստեղծել են նոր զենք՝ փամփուշտին փոխարինում է կարտոֆիլը: Նրանք պատրաստվում են կարտոֆիլային թնդանոթը կիրառել Կիևի քաղաքապետարանի պաշտպանության համար՝ հայտնում է «Լևի բերեգ» պարբերականը:
Ուկրաինայում արդեն երկու ամիս է՝ բողոքի ակցիաները շարունակվում են:
Իշխանությունների ու ընդդիմության բանակցությունների արդյունքներով Գերագույն ռադան երեքշաբթի չեղյալ է հայտարարել հունվարի 16-ին ընդունված օրենքները և մտադրություն հայտնել քննարկելու հանձնաժողովի ստեղծման հարցը, որը կզբաղվի Ուկրաինայի Սահմանադրության փոփոխմամբ, բողոքի ակցիաների մասնակիցների համաներման մասին օրինագիծը: Իսկ վարչապետ Նիկոլայ Ազարովը հրաժարական է տվել:









































