Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանը պետք է օգտվի թուրք-սիրիական լարվածությունից՝ վերականգնելու Սիրիայի հետ լավ հարաբերությունները (տեսանյութ)

Արաբագետ Արայիկ Հարությունյանը, լրագրողների հետ հանդիպան ժամանակ անդրադառնալով Սիրիայի դեպքերին, տեղեկացրեց, որ Սիրիայից ստացվող տեղեկատվության սղության պատճառով դժվար է միանշանակ կարծիք հայտնել իրավիճակի և ապստամբողների մասին՝ հաշվի առնելով նաև այն, որ Սիրիայում ընդդիմություն երբեք գոյություն չի ունեցել իշխանության ճնշումների պատճառով։

«Այս ֆոնի վրա հետաքրքիր է հետևել Սիրիայի արտաքին քաղաքականության՝ մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերություններում զարգացումներին»,- ասում է Արայիկ Հարությունյանը։

Թուրքագետ Արտակ Շաքարյանի դիտարկմամբ՝ Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները գնալով ամրապնդվեցին 2009 թ. վիզայի ռեժիմը չեղյալ համարելու մասին պայմանագրի ստորագրումից հետո։ Թուրքագետը հարկ է համարում հիշեցել նաև, որ սիրիա-թուրքական հարաբերություները եղել են Դավութօղլուի հաղթաթուղթը, և դա էր ամենափայլուն օրինակը Թուրքիայի զրո պրոբլեմներ հարևանների հետ քաղաքականության։

Ինչպես հեղափոխությունների միջով անցած այլ երկրների դեպքում՝ Սիրիայի պարագայում ևս Թուրքիան այժմ կանգնած է ժողովրդին կամ իշխանություններին սատարելու հարցի առաջ։

«Եգիպտոսի և Լիբիայի դեպքում Թուրքիան մի քիչ ուշացած, բայց սատարեց ժողովրդին։ Թուրքիան Սիրիայի վարչակարգի մասին մեղմ դիքորոշում է արտահայտում՝ քաջ գիտակցելով, որ ՆԱՏՕ-ն չի մտնի Սիրիա, ինչպես արեց Լիբիայի դեպքում»,- ասում է Արտակ Շաքարյանը։ Իսկ դիվանագիտական հարաբերությունների միջոցով իրավիճակը կարգավորելու համար կարևոր կարող է լինել Թուրքիայի՝ որպես միջնորդի դերը։

«Թուրքիան հարևանների հետ լրջագույն խնդիրներ է ստեղծում այն ժամանակ, երբ ներքին խնդիրներ է ունենում։ Դա եղել է 50-ական թվականների վերջին, 1998-ին։ Թուրք-սիրիական հարաբերություններում զարգացումները ուղիղ համեմատական են լինելու Սիրիայի ներսում ընթացող զարգացումներին»,- ասում է արաբագետ Արայիկ Հարությունյանը։ Ըստ նրա՝ Հայաստանը պետք է օգտվի թուրք-սիրիական հարաբերությունների ներկա լարված վիճակից՝ Սիրիայի հետ հարաբերույթունները վերականգնելու համար։ Արաբագետը հիշեցնում է, որ հայ-սիրիական երբեմնի լավ հարաբերությունների վրա բացասական ազդեցություն է ունեցել հենց Սիրիա-Թուրքիա հարաբերությունների խորացումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում