Բեռլինի Մադամ Տյուսոյի մոմե արձանների թանգարանը զարմացրել է նոր ցուցահանդեսով. յուրաքանչյուր ցանկացող կարող է դիտել Մեգան Մարքլի և արքայազն Հարիի «կենդանացած» մոմե արձանները: Ճիշտ է, դրանք շատ քիչ են նման դքսին ու դքսուհուն և դիտողի մոտ կարող են միայն տարակուսանք առաջացնել:

Մոմե գլխով դերակատարները ներկայացնում են Մեգանին ու Հարիին Սուրբ Ծննդյան տոնակատարության ժամանակ: Եղնիկներով ու էլֆերով սվիտերներով նրանք գրկախառնվում են, բացում նվերները և հանգստանում բուխարիի մոտ:

Ակնհայտ է, որ դերասանները ցանկացել են կրկնել Սասեքսի դքսի և դքսուհու ժեստերը, բայց դատելով լուսանկարներից դա նրանց այնքան էլ չի հաջողվել:

Անցյալ շաբաթ Մեգան Մարքլի և արքայազն Հարիի «կենդանացած» մոմե արձանները զբոսնել են Բեռլինի կենտրոնում և լուսանկարվել ցանկացողների հետ:












































