Wednesday, 24 06 2026
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով

Ինջիղուլյանների ընտանիքը նշել է գերված զինվորի ծննդյան օրը

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ինջիղուլյանների տանն երեկ տրամադրությունը տոնական չէ, բայց սեղան բացել են․ ամեն դեպքում նշելու են որդու ծննդյան օրը:

23-ն այսօր բոլորած Հակոբը շուրջ կես տարի է՝ ադրբեջանական գերության մեջ է: Մայրն ու եղբայրը հիշում են, էլի պատահել, որ տարեդարձին նա տանը չի եղել․ մինչև բանակ զորակոչվելը Հակոբը սովորում էր Գևորգյան ճեմարանում, և հարազատներն առանց հոբելյարի էին սեղան նստում:

«Սիրում էր, մանավանդ, որ հյուրեր էր ունենում, իր հարազատները: Եթե ինքը տանը չէր էլ լինում՝ մենք միշտ հավաքվել ենք իր ծննդյան օրը: Այսօր էլ ինքը տանը չէ, բայց մենք էլի ինչ-որ չափով նշելու ենք իր ծննդյան օրը», – պատմել է մայրը:

Հակոբի ընտանիքը խնդրել էր Կարմիր խաչին միջնորդել, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները թույլ տան գոնե ծննդյան օրը հեռախոսի կամ ինտերնետի միջոցով զրուցել նրա հետ, հարազատները, սակայն, դեռ որևէ նորություն չունեն: Վերջին լուրը նրանք ստացել են հինգ օր առաջ՝ նամակներ է ուղարկել մորն ու եղբորը:

«Գրել էր, որ՝ ես շատ լավ եմ, իմ մասին մի մտածեք, մի անհանգստացեք, ապահովված եմ ամեն ինչով, դուք լավ եղեք, առողջ, երջանիկ, կանաչ ճանապարհ եմ մաղթում ձեզ, և ամենակարևորը՝ համբերություն», – պատմել է տիկին Գայանեն:

Թե որքանո՞վ է նամակների բովանդակությունը համապատասխանում իրականությանը․․․ զինվորի մայրը ուզում է հավատալ, որ դրանք գրված են որդու ձեռքով, մորաքույրն ու հայրը, թեև Հակոբի ձեռագիրը ճանաչում են, բայց վստահ չեն, որ նրա մոտ ամեն ինչ լավ է:

«Մինչև ինքը չգա, ես ոչ մի բան չեմ կարող ճիշտ ասել: Լիարժեք վստահ չեմ», – ասել է հայրը:

 

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում