Ռուսաստանը ԵՄ-ի ղեկավարությանն առաջարկում է մինչև 2020 թ. Եվրասիական տնտեսական միության հետ (ԵվրԱզԷՍ) ազատ առևտրի գոտի ստեղծել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովի ավարտին կայացած մամլո ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը:
«Որպես կոնկրետ գաղափար՝ ԵՄ-ի ղեկավարությանն առաջարկվել է ուսումնասիրել ԵՄ-ի և ԵվրԱզԷՍ-ի միջև ազատ առևտրի տարածքի ձևավորման հնարավորությունը: Կարևոր է համապատասխան փորձագիտական երկխոսություն սկսել»,- ասել է Պուտինը:
Իր հերթին, առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ այդ թեմայով բանակցություններ չեն կայացել:







































