Marriott հյուրանոցների ցանցի վրա ցանցահենային հարձակման հետաքննության նախնական տվյալները վկայում են այն մասին, որ դրա հետևում չինական հետախուզությունը կարող է կանգնած լինել: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Աղբյուրների խոսքով՝ շուրջ 500 մլն հյուրերի անձնական տվյալների նկատմամբ հասանելիություն ձեռք բերած ցանցահեններին կասկածում են Չինաստանի պետական անվտանգության նախարարության հետ համագործակցելու մեջ: ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնյաները ծրագրում են հանցագործներին նոր մեղադրանքներ առաջադրել: Դրա համար կգաղտնազերծվի գաղտնի տվյալների մի մասը, որոնք կվկայեն ԱՄՆ կառավարության պաշտոնյաների մասին տեղեկատվությամբ տվյալների բազա ստեղծելու Չինաստանի փորձի մասին:
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանի խոսքով՝ Պեկինը հերքում է բոլոր մեղադրանքները:









































