Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի գերագույն դատարանը թույլ է տվել գրավի դիմաց ազատ արձակել Huawei-ի ձերբակալված ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուին, փոխանցում է Global News-ը:
Նշվում է, որ գրավի գումարը շուրջ 7.5 մլն դոլար է, որից 5 մլն դոլարը պետք է կանխիկ վճարել:
Նրա փաստաբանի խոսքով՝ Վանչժոուն չի թաքնվի արդարադատությունից, քանի որ դա կխայտառակի նրա ընտանիքը, ընկերությունը և Չինաստանը:









































