Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

«Բալասանյանը ջահել վախտ մեզ տեսնում փախնում էր, իսկ հիմա «շառով ա» տալիս». Վարդան Ղուկասյան

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան վրա իրականացված հարձակման փաստով արդեն իսկ քրեական գործ է հարուցվել: Իսկ քաղաքապետը նախազգուշացրել է, որ եթե այս անգամ էլ իրավապահները ըստ պատշաճի չզբաղվեն այս գործով և կրկնվեն Սպարտակ Ղուկասյանի այցերը, ապա ինքն արդեն կպատժի նրան:

«…Եթե այս անգամ էլ նորմալ չզբաղվեցին, կամ էլ ինչ-որ բան իրականությանը չհամապատասխանեց, բնականաբար ես խիստ կպատժեմ, ես կանցնեմ պատժի խիստ միջոցների… իսկ որևէ մեկը թող չկասկածի իմ պատիժների վրա, որովհետև ես երբեք Գյումրիի թասիբը չեմ գցել և չեմ գցի… թասիբին պիտի կուլ չգնալ, և եթե չի պատժվում, ես եմ պատժում»: Նա միայն չի մանրամասնել, թե ինչ մեթոդներով է պատժելու կրտսեր Ղուկասյանին: Բալասանյանն իր այս նախազգուշացումով, ըստ էության, հակադարձել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ով օրերս Գյումրիում, անդրադառնալով կատարվածին, ասել էր, որ Բալասանյանը կամ վախկոտ է, կամ գողական, որ դեպքից հետո անձամբ հայտարարություն չի տվել ոստիկանություն:

«Առաջին լրատվական»-ը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեց ծանո՞թ է Բալասանյանի մեթոդներին և չի՞ վախենում որդու համար, որ հանկարծ Բալասանյանն էլ իր «մեթոդներից» կիրառի:

– Չգիտեմ` էտ ինչ մեթոդ ա: Բայց իրա մեթոդներից ես մենակ հիշում եմ, որ ինքն այգուց վազելով փախնում էր հրապարակ, երբ որ մեզ տեսնում էր ջահել վախտը: Մեկ էլ բռնել տալ, կլավուզնիկություն, ստորություն: Ուրիշ մեթոդ մենք չենք տեսել իրանից: Այ, որ ջահել վախտը մեզ տեսնում էր փախնում էր, գոնե էդ հիշի, ոչ թե հելնի շառով տա:

– Ձեր կարծիքով` Բալասանյանը շա՞ռ է անում, ինչպես Դուք եք ասում:

 – Միանշանակ, ինքն ամբողջ կյանքն է շառի մեջ: Մեկ էլ իրան խրատ տվողները:

– Արդեն հայտնի է, որ քրեական գործ է հարուցվել: Հնարավո՞ր է Ձեր որդուն պատասխանատվության ենթարկեն:

 – Աղջիկ ջան, ինչ քրեական գործ հարուցվել, ինչ  բան…ինչ է եղել…: Ինչի՞ վրա է քրեական գործ հարուցվել, եթե նման բան չի եղել: Ես դրան չեմ էլ ուզում անդրադառնալ:

– Այդ դեպքի հետ կապված Ձեր որդին արդեն իսկ բացատրություն է տվել: Բացի այդ, տեսանյութ կա նկարված Բալասանյանի տան տեսախցիկների կողմից: Դրանք Ձեզ համար բավարար հի՞մք չեն:

 – Հիմա ինչ, մարդը իրավունք չուներ էդ փողոցը անցներ, մեժդուպռոչեմ` էդ փողոցը ես եմ սարքել, իմ կառուցածն է, էդ քաղաքը իմ կառուցածն է, իմ տղան չի՞ կարող ման գալ: Եթե էդ փողոցով անցնում է, ուրեմն էղավ, որ էկել ա իրա տան վրա հարձակվի հա՞:

– Դեպքի անմիջապես հաջորդ օրը փոխվեց նաև Գյումրիի ոստիկանապետը: Բոլորը վստահաբար պնդում են, որ Բաբակեխյանի փոփոխությունը հենց այդ միջադեպի հետ էր կապված: Իսկ նա հայտնի է, որ Ձեր հետ լավ հարաբերություններ ուներ: Արդյո՞ք այս փաստը ևս չի խոսում Բալասանյանի տան վրա իրականացված հարձակման մեջ Ձեր որդու մասնակցության մասին:

 – Ոստիկանապետը գիտի` ինչ է անում ընդհանրապես: Ես չգիտեմ` էս դեպքերի հետ է կապված, թե չէ: Եթե նմանատիպ բան է եղել, ինքը կասի: Բայց ես մի բան գիտեմ, որ էս ամեն ինչը սարքած ա:…Սրանից մի 20 օր առաջ, հիշում եք, սաղ թերթերում, սայտերում քցել էին, թե իբր մեր տունը ստուգում են, իբր ինչ-որ կոնֆլիկտներ են եղել…դա ով էր անողը: Ուղղակի մարդ պետք է պատմություն ունենա ընդհանրապես: Իսկ նենգությամբ, դավաճանությամբ, ստորությամբ ապրող մարդու դիմակը մի օր պատռվում է:

– Իսկ ինչո՞ւ պետք է Բալասանյանը Ձեր մասին սուտ տեղեկություններ տարածեր:

– Իրանց նպատակն այն է, որ մեզ սարքեն կրիմինալ, մեզ ասոցացնեն կրիմինալի հետ, հետո մի հատ դռռոց հանեն վրեքս, խփեն: …4 հոգի մեռավ, մինչև էսօր չբացահայտվավ: Հիմա նորից ինչ-որ բաներ են սարքում, որ ժողովուրդն ասի՝ դե սրանք մշտական կանֆլիկտների մեջ են, դրա համար էլի: Թողեք ապրենք էլի մեզ համար հանգիստ: Ոչ քաղաքականությամբ ենք զբաղվում, ոչ էլ, մենք մեր երկիրը, մեր ազգը սիրող մարդ ենք: Ի՞նչ է, ձեզ ձեռք չի՞ տալիս մարդը, որի հետևից ժողովուրդը գնում ա: Այսինքն` հենց ժողովուրդը մեկի հետևից գնում ա, դրան պիտի վարկաբեկեն, սարքեն  ջնջոց: է՞ս է էս երկրի վիճակը:

– Ուզում եք ասել, որ ժողովուրդը Ձե՞ր հետևից է գնում, և եթե այո, ապա կասեք դեպի ուր եք գնում այսպես:

– Բա դու չգիտես` ում հետևից է գնում ժողովուրդը: Էդ ով չգիտեր:

– Իսկ ինչպե՞ս է պատահում, որ հենց Ձեր անունն է տարիներ շարունակ ու  մշտապես շրջանառվում տարբեր կրիմինալ դեպքերի, սպանությունների, հարձակումների, վիճաբանությունների կենտրոնում և կազմակերպիչի դերում:

– Այ էդ պատմությունները քեզպեսներն են անում: Դա սարքում են, դիտավորյալ են անում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում