Մեքսիկայի կառավարությունը թույլատրել է Միչոական արևմտյան նահանգի ինքնապաշտպանությունը, գրում է bbc.co.uk-ն:
Այդ որոշումը կայացվել է երկրի ուժային կառույցների և թմրավաճառների շարունակվող բախումների, ինչպես նաև խաղաղ բնակիչների վրա թմրավաճառների հարձակումների պատճառով:
Ավելի վաղ այս ամսում կառավարությունը փորձել էր օրենսդրորեն արգելել ինքնապաշտպանությունը, որը նահանգի բնակիչների մոտ վրոդովմունք էր առաջացրել:
Ինքնապաշտպանների ներկայացուցիչները հայտարարել էին, որ իշխանությունները չեն կարողանում ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը և պաշտպանել նրանց թմրավաճառների հարձակումներից:







































