Լոնդոնի Ալբերտ հոլում կայացել է նորաձևության ոլորտում ամենասպասված իրադարձություններից մեկը՝ Fashion Awards մրցանակաբաշխությունը, որը կոչում են «նորաձևության Օսկար»: Միջոցառմանը ներկա են եղել 4000 աստղային հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից: Արարողության ընթացքում անակնկալ կերպով բեմին է հայտնվել հղի Մեգան Մարքլը «Տարվա դիզայներ» մրցանակը Givenchy նորաձևության տունը ներկայացնող Քլեր Ուեյթ Քելերին հանձնելու նպատակով:
Արարողության ամենահեղինակավոր «Տարվա մոդել» անվանակարգում հաղթելու համար պայքարել են բնագավառի ամենավառ ներկայացուցիչները՝ Քայա Գերբերը, Բելլա Հադիդը, Վինի Հարլոուն, Ադուտ Ակեչը և Ադվոա Աբոան:
.jpg)
Բայց բախտը ժպտացել է ամենաերիտասարդ գեղեցկուհուն. մրցանակին արժանացել է 17-ամյա Քայա Գերբերը, որը հայտնի մոդել Սինդի Քրոուֆորդի դուստրն է:

Փորձագետների կարծիքով, հենց նա գլոբալ ազդեցություն ունի նորաձևության ոլորտում և նախորդ տարվա ընթացքում նրա ազդեցության շրջանակը զգալիորեն լայնացել է»:

Իրոք, այս տարի Քայան կարիերայում հսկայական թռիչք է ունեցել, նա մասնակցել է Versace, Valentino և Chanel նորաձևության տների ամենահայտնի ցուցադրություններին և բազմիցս զարդարել է ամենահայտնի ամսագրերի շապիկները:

Արարողությանը Քայան կրել է Alexander McQueen ապրանքանիշի շքեղ զգեստ: Գերբերին մրցանակը հանձնել է բրիտանացի երգչուհի Ռիտա Օռան:








































