Կենդանիների իտալացի պաշտպանները Հռոմի պապին խնդրել են վերջ դնել Հռոմի իր նստավայրից աղավնիներ բաց թողնելու ավանդույթին, հայտնում է Associated Press-ը:
ENPA կազմակերպության դիմումը Վատիկանին կապված է այն բանի հետ, որ վայրի թռչունները կտցահարում են խաղաղության աղավնիներին, որոնց Սուրբ Պետրոսի հրապարակից բաց է թողնում Ֆրանցիսկոս պապը:
Կենդանիների պաշտպաններն ընդգծել են, որ տնային պայմաններում մեծացած աղավնիները սովոր չեն ապրել վայրի բնության մեջ ու կարող են հեշտ որս դառնալ ճայերի ու այլ գիշատիչների համար, որոնք բնակվում են Սուրբ Պետրոսի հրապարակի սյուներում:











































