Հունվարի 27-ին Հյուսիսային Կիպրոսի խորհրդարանը չեղյալ է հայտարարել տղամարդկանց միջև միասեռ ամուսնության համար քրեական պատիժը՝ հաղորդում է Reuters-ը:
Խորհրդարանի պատգամավոր Դողուշ Դերյան ընդգծել է, որ ձեռնարկված փոփոխությունները վերաբերում են ոչ միայն հոմոսեքսուալիզմին: Նրա խոսքերով՝ խորհրդարանականները «արդիականացրել են» օրենսդրությունը, որը վերաբերում է մարդու իրավունքներին:
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այն բանից հետո, երբ դրանք հաստատի նախագահ Դերվիշ Էրօղլուն: Նա որոշում պետք է կայացնի 15 օրվա ընթացքում: Ակնկալվում է, որ նա կստորագրի խորհրդարանի կողմից ընտրված օրենքները:




































