Instagram սոցկայքում նոր գործառույթ է հայտնվել՝ այժմ այնտեղ կան ձայնային հաղորդագրություններ: Դրանք կարելի է անմիջապես միմյանց հղել:
«Խոսեք այնպես, ինչպես ցանկանում եք, որ ձեզ լսեն՝ շշնջալով այն մասին, թե ինչ եք անում կամ հաճոյախոսություններ բղավելով»,-ասվում է ընկերության Twitter-ի էջում:
Հստակեցվում է, որ ձայնագրության առավելագույն տևողությունը 1 րոպե կարող կազմել: