Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սաները հնարավորություն կստանան սովորելու Իսպանիայում:
«Փյունիկ» և «Լեգանես» ակումբների սեփականատերերը համագործակցության համաձայնագիր են կնքել, ըստ որի վերապատրաստման համար «Փյունիկի» ակադեմիայից ամեն տարի 6 լավագույն պատանի ֆուտբոլիստներ կմեկնեն սովորելու «Լեգանես»։
Փորձի փոխանակման շրջանակում «Փյունիկից» «Լեգանես» կգործուղվեն նաև մարզիչներ:








































