Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն նիստի սրահից դուրս է հրավիրել պատգամավոր Լլոյդ Ռասել-Մոյլին՝ Brexit-ի շուրջ քննարկումների ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ Ռասել-Մոյլը դուրս է հրավիրվել արարողակարգային գավազանը վերցնելու համար:
Խոսքը տասը կիլոգրամ կշռող թագով գավազանի մասին է, որը միապետի իշխանության խորհրդանիշն է:









































