Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Ազգային կենացների ներքո կատարված կողոպուտը

Ազգային ժողովը զուրկ է ազգային գաղափարախոսություն ունեցող ուժերից, երեկ հայտարարել է խորհրդարանի ընտրության անցողիկ շեմը չհաղթահարած ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Աշոտյանից բացի, այդ մասին հայտարարել է նաև ՀՀԿ կոալիցիոն կրտսեր եղբայր ՀՅԴ-ն, որի տարածած հայտարարության մեջ նշվում է, թե խորհրդարանը զուրկ է ազգային դիմագծից: Նոր խորհրդարանն իսկապես զուրկ է ազգայինից, բայց ոչ թե գաղափարախոսության, այլ կենացների մասով: Այո, նոր խորհրդարանում ընդգրկված ուժերը չեն ասի այնպիսի ազգային կենացներ, ինչպիսին ասում էին և կարող էին ասել ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Նույնիսկ շատ անգամ կենացներ ասող ԲՀԿ-ն, ըստ էության, ասում է բարեգործական, ժողովրդական, ոչ ազգային թեմաներով:

Բայց, ի տարբերություն ազգային կենացների, նոր խորհրդարանը պատրաստ է կատարել ազգային ու պետական աշխատանք: Համենայնդեպս, նոր խորհրդարանն, ըստ էության, նաև այդպիսի աշխատանքի արդյունքն է, այսինքն՝ ազատ և օրինական ընտրության արդյունք: Ոչ ինչպես ՀՀԿ և ՀՅԴ մեծամասնությունը, որ ձևավորվել էր, իհարկե, ամենաազգային գաղափարախոսության՝ փողի հիմքով: Ազգային դրամը ՀՀԿ ու ՀՅԴ համար փոխարինել էր ազգային պետականությանը, պետությանը: Դա էր այդ կուսակցությունների իրական գաղափարախոսությունը, ազգային կենացների ներքո:

Ինչպես գողն է ամենից բարձր գոռում՝ բռնեք գողին, այնպես ազգի հաշվին հարստացողն է ամենից բարձր գոռում ազգայինի մասին, խմում ազգի կենացը, ամեն ինչ անում հանուն ազգի, մեկ-մեկ էլ, իհարկե, հանուն երեխաների, սակայն դարձյալ ազգի կոնտեքստում: ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն իսկապես այնքան գործածեցին ազգային գաղափարախոսությունը որպես փողային գաղափարաբանության շղարշ, որ ազգային գաղափարախոսությունն, իբրև քաղաքական ու պետական կատեգորիա, իսկապես մաշվել է: Եվ այդ առումով, նոր խորհրդարանի ուժերին թերևս անհրաժեշտ է հենց հակառակը՝ քիչ խոսել ազգի մասին և շատ գործել ազգի համար, չգործածել այլևս ՀՀԿ և ՀՅԴ ձեռքում  մաշվածը, այլ վերականգնել այն լուռ աշխատանքով, օրինականության, իրավականության, համակարգային վերափոխումների, պետական, հասարակական ինստիտուտների ձևավորման և ամրացման ուղղությամբ կատարվող բարեփոխումներով:

Աշխատանքն է ազգայինը, պետական և հասարակական ինստիտուտների կայացումն է ազգայինը, մրցունակ, դիվերսիֆիկացված տնտեսության, արդիական տնտեսա-քաղաքական համակարգի ձևավորումն է ազգայինը, օրենքն ու անկախ դատարանն է ազգայինը, կոռուպցիայի դեմ պայքարն է ազգայինը, օտար արժեքներից չվախենալն ու չփակվելը և դրանց հետ ազգային արժեհամակարգի համադրությամբ արդիական պետություն ունենալն է ազգայինը:

Այդ իմաստով, «ազգային դիմագծից», «ազգային գաղափարախոսությունից» զուրկ խորհրդարանն իրականում ազգային պետականության ամրացման ուղղությամբ առաջին քայլն է: Ինչ խոսք, պահանջվող քայլերը լինելու են ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր, սակայն, մյուս կողմից, դրա պատճառն այն է, որ ազգային գաղափարախոսության մասին կենացների ներքո, այսպես կոչված, ազգային ուժերը տասնյակ հազարավոր քայլեր են կատարել դեպի ազգային հարստության խորքեր և առանձնակի ցինիզմով տեղափոխել այն իրենց գրպանը, մինչև այդ ընթացքում զուգահեռաբար ամբիոններից հնչեցրել են ճառեր ազգային գաղափարախոսության ու դիմագծի մասին:

Ու մինչ մեկը կամ ոմանք ամբիոնից այդ դիմագիծն էին գծում իրենց ելույթներով, մյուսները ազգի գրպանն էին կողոպտում իրենց ձեռքերով: Դա է նաև պատճառը, որ ընդամենը մեկ տարի առաջ ինչքան ուզող խփող այդ ուժերը ներկայումս ցնծում են ստացած անգամ մեկ ձայնի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում