ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Դեմոկրատական կուսակցության կողմից հնչած անօրինական քաղաքական նվիրատվությունների մասին մեղադրանքները։ Իր ուղերձը Թրամփը տեղադրել է Twitter-ում:
Նրա խոսքով՝ դեմոկրատները չեն կարողանում գտնել ինչ-որ բան, որը կկապեր իր նախագահական քարոզարշավը Ռուսաստանի հետ:
«Հիմա դեմոկրատները իրենց ուշադրությունը ուղղել են սովորական մասնավոր գործարքների վրա և դա ներկայացնում են որպես նվիրատվություն քարոզարշավին»,- հայտարարել է Թրամփը:
Նրա կարծիքով՝ իր նախկին փաստաբան Մայքլ Քոենան իր ցուցմունքներով փորձում է մեղմել իր հանդեպ դատավճիռը։










































