Իրանի ու «վեցյակի» բանակցությունների հերթական ռաունդը Նյու Յորքում անցկացնելու մասին վերջնական որոշում դեռևս չի ընդունվել: Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆխամը՝ փոխացնում է ITAR-TASS-ը:
«Իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր ռաունդի անցկացման օրն ու վայրը դեռ որոշված չեն,-ասել է նա:- Սակայն բանակցությունները կանցկացվեն առաջիկա շաբաթներին»:
«Իրանի ու «վեցյակի» առաջիկա հանդիպման օրակարգում կլինի միջուկային խնդրի վերջնական լուծումը»,- նշել է Աֆխամը:
Նրա խոսքով՝ միջանկյալ համաձայնագիրը, որը ձեռք էր բերվել Ժնևում և ուժի մեջ մտել հունվարի 20-ին, թույլ կտա ստուգել, թե կողմերից յուրաքանչյուրը որքան է հակված փաստաթղթի կետերի իրագործմանը:
Հունվարի 20-ին Իրանը դադարեցրել է մինչև 20 տոկոս ուրանի հարստացումը, ինչի դիմաց պատժամիջոցների մի մասը հանվել է: