Մայիսին հաղթանակած հեղափոխության ամենակարևոր արձանագրումը տեղի ունեցավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում. «Իմ քայլը» դաշինքը հավաքեց 70 տոկոս ձայն և անցավ խորհրդարան իբրև բացարձակ մեծամասնություն:
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «ՀՀԿ-ին խանգարեց հաղթահարել անցողիկ շեմը իր 20 տարվա վարած «քաղաքականությունը», թեև դժվար է դա անվանել քաղաքականություն, երբ դու կեղեքում ես սեփական ժողովրդիդ: Ես կարծում եմ՝ այստեղ ոչ թե մյուսների հաղթանակն էր, այլ Հանրապետականի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի արտահայտումը»:
Մեր զրուցակիցը, սակայն, ամենից շատ կարևորում է այն հանգամանքը, որ Հայաստանում երրորդ անգամ տեղի ունեցան պառլամենտական լեգիտիմ ընտրություններ. «Մեր ամենակարևոր խնդիրն այն է, որ հաջորդ ընտրությունները ևս լինեն լեգիտիմ. պետք է թույլ չտալ Հոկտեմբերի 27 և Հոկտեմբերի 27-ի նախապայմաններ, պետք է իշխանությունը չուզուրպացվի, իսկ դրա համար Հայաստանում քաղաքացին պետք է լինի աչալուրջ և զգոն»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:












































