Ուկրաինայում ռուսական իշխանությունների կողմից ռեպրեսիաներին նպաստելը Ռուսաստանին սպառնում է աղետով, հայտարարել է քաղաքագետ, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում՝ փոխանցում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը:
«Ռուսնե´ր, արթնացե´ք: Ռուսաստանի կողմից աջակցվող ռեպրեսիաներն Ուկրաինայում վերջին հաշվով կհանգեցնեն աղետի հենց Ռուսաստանում»,- նշել է Բժեզինսկին:








































