Google ընկերությունը «խելացի» ակնոցների համար ներկայացրել է դիոպտրիայով (տարադիտման կամ նշանառությունը ստույգ դարձնելու հարմարանք) շրջանակ: Այս մասին ասվում է Google Glass-ի պաշտոնական բլոգում՝ փոխանցում է Gazeta.ru-ն:
Նոր հավաքածուն ստացել է Titanium Collection անվանումը:
Օգտատերերին առաջարկվում է տիտանե համաձուլվածքով շրջանակների 4 մոդե: Դրանք համատեղելի են սովորական լինզաների և դիոպտրիայով լինզաների հետ:




































