Friday, 07 06 2024
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»

Հենց այս խնդրի լուծման վրա պետք է ծանրանան մեր իշխանությունները դեկտեմբերի 9-ից հետո

«Առաջին լրատվականի» զրուցակիցը Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն է։

-Պարոն Մելիքյան, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը հետաձգվեց։ Ռուսական կողմը պնդում է, որ պատճառը հայաստանյան ընտրություններն էին, հայկական կողմը՝ հակադարձում։ Ի՞նչ զարգացումներ կարող են լինել դեկտեմբերի 9-ից հետո։

-Պաշտոնական պարզաբանում այս հարցի վերաբերյալ չկա, կան տարբեր մակարդակի պաշտոնյաների իրարամերժ պարզաբանումներ և հայաստանյան ընտրությունների խնդիրն ընդամենը վարկածներից մեկը կարող է լինել: Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերանշանակման հարցը պաշտոնական Երևանը կարող է օգտագործել այդ կազմակերպության անդամների միջև փոխգործակցության հստակ չափանիշներ սահմանելու և միմյանց շահերը ոտնահարող գործողություններից զերծ մնալու պայմանը գործնականում կյանքի կոչելու համար: Կարծում եմ, որ հենց այս խնդրի լուծման վրա պետք է ծանրանան մեր իշխանությունները դեկտեմբերի 9-ից հետո:

-Հայկական կողմը փորձում է ամրապնդել մեր երկրի դիրքերն այդ կազմակերպությունում։ Որքանո՞վ դա կհաջողվի Փաշինյանի կառավարությանը։

-Դրա հնարավորությունները կան, ու եթե ընտրվելու դեպքում վարչապետ Փաշինյանն այս ուղղությամբ հետևողական ջանքեր գործադրի, ապա դրական արդյունքներն իրենց երկար չեն սպասեցնի:

-Գաղտնիք չէ, որ Ղազախստանն ու Բելառուսը փորձում են օգտվել Խաչատուրովի պաշտոնանկությունից՝ փորձելով այլ թեկնածուի անցկացնել։ Ի՞նչ պետք է անի հայկական կողմը դրա դեմն առնելու համար։

-Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի անթաքույց ախորժակներն այս հարցում որոշ ժամանակ անց վատ ծառայություն են մատուցելու հենց իրեն: Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա վերջինիս ղեկավարն այն վիճակում է, որ չի կարող չաջակցել բելառուսական «կառուցողական» նախաձեռնումներին: Հայկական կողմն այս իրավիճակում պետք է հետևողական սառնասրտությամբ պաշտպանի սեփական մոտեցումները, բայց նաև պատրաստ լինի գնալու փոխզիջումային տարբերակի, որը հենց ինքն էլ կարող է պատրաստել ու առաջարկել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին: Այսինքն՝ ամեն դեպքում, մենք կարող ենք հարցի լուծումը սեփական նախասիրությունների շրջանակներում ստանալ:

-Այդ երկրները նաև Ադրբեջանի հետ են ռազմական համագործակցություն զարգացնում՝ ի վնաս Հայաստանի։ Ըստ Ձեզ՝ Հայաստանը կարո՞ղ է կանխել այդ զարգացումները։

-ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ առաջացած անհամաձայնությունը Հայաստանը կարող է ծառայեցնել այդ նպատակին և գործընկերներից հստակ երաշխիքներ ստանալ առ այն, որ նրանք որևէ կերպ չեն սատարելու Ադրբեջանին՝ ռազմական ոլորտում Հայաստանի նկատմամբ առավելություն ստանալու հարցում, այդ թվում նաև զենք չեն վաճառի Ադրբեջանին:

-Ի՞նչ ակնկալիքներ կան այդ կազմակերպությունից։ Որքանո՞վ է ՀԱՊԿ-ում գտնվելն ամրապնդում մեր անվտանգությունը։

-ՀԱՊԿ անդամությունը Հայաստանին հնարավորություն է ընձեռում անհամեմատ ավելի էժան գներով ժամանակակից զենք, զինամթերք ու ռազմական տեխնիկա ձեռք բերել, պաշտպանական, հետախուզական նշանակություն ունեցող տեղեկատվություն փոխանակել, սեփական սահմանների պաշտպանության գործում ներգրավել ՀԱՊԿ գծով դաշնակցի կամ դաշնակիցների զինված ուժերը: ՀԱՊԿ-ում գտնվելն առայժմ անվտանգության տեսանկյունից կարևոր է Մերձավոր Արևելքում շարունակվող ապակայունացման գործընթացների վտանգավոր զարգացումները մեր սահմանների մատույցներում չեզոքացնելու տեսանկյունից նաև։ Այդուհանդերձ, մենք պետք է նաև նախապատրաստենք ինքներս մեզ մի իրողության, երբ գուցե ստիպված լինենք միայնակ դիմագրավել արտաքին աշխարհից եկող սպառնալիքներին ու մարտահրավերներին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում