Այսօր Ազգային ժողովի ընտրությունների օրն է։ «Առաջին լրատվական»-ը, եղել է Վանաձորի 23/43 ընտրատեղամասում։
Ի՞նչ տրամադրությամբ և ի՞նչ ակնկալիքներով եք եկել ընտրության «Առաջին լրատվական»-ի հարցին քվեարկողներից մեկն ասաց, որ լավ տրամադրությամբ է եկել և հույս ունի, որ ամեն ինչ լավ է լինելու։
Իսկ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ տվյալ պահին՝ ժամը 13:45-ի դրությամբ, 812 հիմնական և 5 լրացուցիչ ցուցակով ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողներից քվեարկել է 178 մարդ․ «Վստահված անձանց հետ կարող եք խոսել և իմանալ, որ ոչ մի միջադեպ չի եղել։ Մեզ մոտ ընտրություններն ընթանում են խաղաղ, հանդարտ, քաղաքակիրթ ձևով»։
Նա նաև ասաց, որ նախորդ ընտրությունների համեմատ ոչ մի տարբերություն չկա, որովհետև իրենց մոտ նախկինում էլ միշտ խաղաղ է եղել։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։









































