«Մոնակո»-ի և Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն հայտարարել է, որ կհասցնի վերականգնվել վնասվածքից մինչև աշխարհի 2014 թվականի առաջնութայն մեկնարկը:
Հիշեցնենք` հունվարի 22-ին 27-ամյա հարձակվողը ձախ ծնկի վնասվածք է ստացել: Նա հաջողությամբ վիրահատվել է և այժմ հուսով է, որ արագ կապաքինվի:
«Վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Կներդնեմ բոլոր ուժերս` մինչև «Մունդիալ-2014»-ի մեկնարկն ապաքինվելու համար: Երբ ինձ բացատրում էին վնասվածքիս լրջության աստիճանն, ասացին, որ փոքրիկ շանս ունեմ»,- ասել է ֆուտբոլիստը:








































