Հայաստանում կայացող խորհրդարանական արտահերթ ընտրությունները լուսաբանելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրվել է մոտ 40 օտարերկրյա լրատվամիջոց:
Այս մասին «ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նա նաև գրել է, որ այդ լրատվամիջոցներից հավատարմագրվել է ավելի քան 80 ներկայացուցիչ: